Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵԿԵԼ Է ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
04:47, երեքշաբթի, 07 փետրվարի, 2017 թ.
ԵԿԵԼ Է ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
    
     ԵԿԵԼ Է ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Նախ ասեմ այնքան բան կա կուտակված, որ չգիտեմ որտեղից սկսեմ․ ժողովրդական մի լավ խոսք կա․ «եթե մարդուն մի դարդ լինի, շաքարով կուտի», , ,
     Նախ սկսեմ մեր ոչ բարով վեհափառից․ երկրում վխտում են Մասոնները․ դեռ Արմեն Աշոտյանի օրոք մինչև այսօր կցված են հայոց լեզվի ուսուցիչներին, շատերն այնքան եմ մտերմացել, որ ապրում են նրանց հարկի տակ, որ տիրապետեն հայերենին և դուրս գան մասոնություն քարոզելու, քողարկվելով՝ իբր ծերանոցներին օգնելու բարեգործական ինչ - որ ծրագրերի թիկունքում, ու հանդուրժվում է, որ մեր հոգևոր հավատքը պառակտեն, , ,
     Երբ ազգի հոգևոր առաջնորդը օտարվում է իր հոտից, դառնում է իշխանությունների կամակատարը, երես թեքելով իր հավատացյալ ժողովրդից, այսքանից հետո պարզ է, որ ժողովուրդը կօտարվի, երես կթեքի եկեղեցուց. Երբ խորը վերլուծություն եմ կատարում, հանգում եմ այն եզրակացության, որ մեր հավատքի պառակտիչն ու նպաստողը հենց վեհափառն է․ դրա համար էլ Հայաստանում ծաղկում է աղանդավորությունը: Այստեղ են ասել. տերն է խաչը զորավոր դարձնում: Մեր խաչն այսօր որբ երեխու կարգավիճակում է հայտնվել, քանզի այդ տերը խաչը ծառայեցնում է կեղծարարներին, գողերին ու ավազակներին օրհնելու համար:
     Երբ հոգևոր հովիվը իր հոտին թողած գայլերին է պահապան դառնում, պարզ է, որ հոտը տարբեր ճանապարհներ կփնտրի իր հոգևոր սովին հագուրդ տալու համար: Սերժ Սարգսյանը այսօր երկու գահի է տեր կանգնել. իր գահին ու Վեհափառի: Վեհափառը կորցնելով իր հոտին, իր աթոռին մնալու միակ հույսը Սերժ Սարգսյանն է. այստեղ են ասել. ձեռը ձեռ է լվանում, հետո դառնում' երես:
     Ես իշխանություններից ամեն ստորություն սպասում էի, բայց որ վեհափառն այդքան ցինիկ կլիներ, երբ իր ժողովուրդը 2013-ի ապրիլի 9-ին Ազատության հրապարակում փոթորկվել էր, պայքարում էր ընտրակեղծիքի դեմ, վեհափառը մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանին էր օրհնում, պղծելով 7-րդ դարի Վեհամոր ավետարանը, , , այ դա արդեն շա՜տ մտահոգիչ է, , , մեր հավատքի հիմքերն է խարխլվում, Նպաստելով, որ մեր երկիրը լինի մաֆիոզների, գողերի ու թալանչիների ձեռքին, որ ժողովուրդը հնազանդվի, համակերպվի ստրկացված վիճակին ու բռնապետության լծի տակ իր գոյությունը մի կերպ քաշ տա. օգնում է, որ երկիրը դատարկվի... Վեհափառը սերտաճել է նախագահի մաֆիոզ կառույցների հետ և դարձել նախագահի կամակատարն ու հանցակիցը: Նա բոլորովին անհաղորդ է ժողովրդի դարդ ու ցավին, սովին, զրկանքներին, երկրում տիրող անօրինականությաններին, պատվիրված սպանություններին, արտագաղթին, այլապես գեթ մեկ անգամ կբարեհաճի բարբառել․․․
     ԱՀԱ ևՍ ՈՉ ՊԱԿԱՍ ՄՏԱՀՈԳԻՉ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ․
Ոստիկանապետը նույնպես անամոթաբար "Հայ Մեր " է աղոթում, կարծելով, որ մեղք չի գործել, որ հրահանգել է ոստիկանությանը ամեն գնով կասցնել, ճնշել, բռնանալ, բանտարկել․․․ ժողովրդի խաղաղ երթը սադրել ու ժողովրդին անկառավարելի վիճակի հասցնել: Միթե՞ հատուկ դասընթացներ են անցկացվում այդ ոստիկանների հետ. որ ատեն սեփական ժողովրդին, որ իսկական ջարդ կազմակերպեն... միթե՞ ռոբոտներ է պատրաստվում այդ ոստիկաններից: Նրանց միջից իսպառ հանելով մարդուն հատուկ խիղճը, զգացմունքը, հայրենասիրությունը... Անգամ հայացքներում գազանային արտահայտությունն է ու մարդավորսության մոլուծք: ՈՒզում եմ մի պահ մտածել, որ նրանք ընդամենը ոստիկանապետի հրահանգն են կատարում, բայց միևնույն ժամանակ վստահ եմ. նրանց մեջ մարդն է մեռած:
     Ամեն մի ոստիկան աշխատում է իր գործողություններով է՛լ ավելի դաժան լինել, ասես ցլամարտի դուրս եկած լինեն: Ամաչում եմ, որ հայ մայրերի արգանդից այսպիսի հրեշներ են ծնվել: Տեսնես այս ոստիկանների ընտանիքի անդամները դիտու՞մ են այս կադրերը. իրենց «հերոս» որդիների քաջագործություններին ի՞նչ գնահատական են տալիս, կամ նրանց վաստակած հացը ի՞նչ խղճով են ուտում: Վովա Գասպարյանը հասավ նրան, որ ժողովուրդը դարձել է վախվորած աղավնի և վախենում է գլուխը տանից դուրս հանել․ պայքարել սեփական երկրի ու իր իրավունքների համար, իսկ եթե պայքարում է, ապա վիրտուալ տարածքում՝ սոց ցանցերում․ հատկապես ֆեյսբուքում, , ,
     Գիտեմ, ոստիկանապետ էլ իր աթոռը կորցնելու վտանգի առաջ է կանգնած ու իր ծառայությունն է մատուցում Նախագահին․․․ ՈՒ այս էլ որերրորդ անգամ հրահանգում է իսկական ջարդ սեփական ժողովրդի դեմ ու առանց խղճի խայթի «անմեղի» դեմքով «ՀԱՅ ՄԵՐ» է արտասանում, , ,
ՎՍՏԱՀ ԵՄ ԱՅՍՕՐ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՆՄԱՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋ ԾԱՌԱՑԱԾ Է ԻՇԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ, ՈՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՀՈՒՅՍՆ Է:
     Իսկ իշխանփոխություն կարելի է իրականացնել, երբ ժողովրդի թիկունքին կկանգնի բանակն ու ոստիկանությունը․․․ Բանակում և ոստիկանությունում ծառայող յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է գիտակցի, որ ինքը նախ և առաջ ժողովրդի պաշտպանն է, ոչ՝ իշխանությունների, իսկ ժողովրդի համբերության բաժակը շա՜տ վաղուց է լցվել․ այլևս հնարավոր չէ այս ձախողված, ապազգային իշխանություններին հանդուրժել․․․ԵԿԵԼ Է «ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ» ՄԱՔՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ․․․ ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Է ՀԱՍԵԼ, , ,
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
    
    
Գրող -հրապարակախոս
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5718 | 0 | 0
Facebook