Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Տնօրենը 18+

18:27, շաբաթ, 04 փետրվարի, 2017 թ.
Տնօրենը 18+

Երբ ավարտեցի համալսարանը, ստիպված էի աշխատել, քանի որ տանը որևէ աշխատող չկար և պարտքերը կուտակվում էին: Մեր հարևանուհին մեծ դժվարությամբ ինձ աշխատանքի տեղավորեց մի կազմակերպության գրասենյակում: Աշխատանքիս երրորդ օրը տնօրենն իր մոտ կանչեց: Առանձնասենյակում ինձ դիմավորեց երիտասարդ ու համակրելի տնօրենը:

-Բարև ձեզ, ասացի, -Դուք ինձ կանչե՞լ եք:

-Այո, կանչել եմ ծանոթանալու համար: Ճիշտ է, ձեր հարևանուհին պատմել է ձեր մասին, սակայն ուզում եմ մոտիկից ճանաչել: Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ ունեք, ուզում եմ մինչ աշխատավարձ վճարելը, որոշակի գումարով օգնել:

-Ես շատ երախտապարտ եմ ձեզ, դուք շատ բարեհոգի եք, -ասացի և ցանկացա դուրս գալ, երբ նա մեկնեց դրամն ու ինձ առաջարկեց միասին սուրճ խմել:

-Կարո՞ղ ես սուրճ պատրաստել, -հարցրեց:

-Այո, -ասացի:

-Դե, քեզ տեսնեմ:

Սուրճ խմելու պահին, նա ձեռքը դրել էր ոտքիս վրա, որն ինձ անհանգստացնում էր: Անընդհատ ինձ հաճոյախոսություններ էր անում: Այդ ժամանակ ես գլխի ընկա, որ այս բոլորը կարող են ինձ համար վատ ավարտ ունենալ: Տեղից վեր կենալով, ասացի.

-Լավ, ես գնամ իմ գործին:

-Կհասցնես աշխատել, քիչ սպասիր, հիմա կգամ, -ասաց նա և մտավ հանգստի իր սենյակը:

Քիչ հետո ձայն տվեց, որ դուռը բացեմ: Ներս մտնելով, ապշեցի՝ նան նրան բազմոցի վրա մերկ վիճակում տեսնելով: Առաջին անգամ մերկ ու գրգռված տղամարդ տեսնելով, մոլորվեցի: Տագնապներս սաստկացան, երբ ասաց.

-Մոտ արի, մի վախենա, ես քեզ վատ բան չեմ անի:

- Ի՞նչ է, դու ուզում ես հետս սեռական հարաբերություննե՞ր ունենալ: Ես որևէ տղամարդու հետ դեռևս չեմ եղել: Քո տեսածներց չեմ, կույս եմ, - ասելով, ուզում էի հեռանալ, երբ հետևից ձեռքս քաշեց:

-Ես փորձված եմ, այնպես կանեմ, որ քեզ ոչինչ չի լինի, կույս էլ կմնաս, ես քեզ ավելին կվարձատրեմ:

-Լսիր, այ այլասերված անբարոյական, ճիշտ է, ես հիմա փող չունեմ, սակայն պատիվ ունեմ: Փող կկարողանամ վաստակել, սակայն արատավորված պատիվս ՝ երբեք չեմ վերականգնի, - և տված փողերը դեմքին շպրտելով, ուզում էի դուրս գալ, սակայն ձեռքս բաց չէր թողնում և պատրաստվում էր բռնությամբ սեռական գործողություններ կատարել: Ստիպված ոտքով այնպես հարվածեցի նրա նուրբ սեռական օրգաններին , որ ցավից գալարվելով բազմոցից ցած գլորվեց, իսկ ես էլ դուրս վազեցի: Հետո իմացա, որ ստիպված է եղել դիմել բժշկի օգնությանը, քանի որ իմ հարվածից վնասվել էր ամորձին:

Երբ հարևանուհիս այդ մասին իմացավ, ասաց.
     -Դե արի ու լավություն արա, թող աներ, քեզնից ի՞նչ էր պակասելու: Վերջը մեկը պիտի անի՞: Ավելի լավ չէր, որ ունևոր մարդն աներ, ձեզ էլ կարիքից կփրկեր:
     -Աղջկադ տար, ինչ ուզում է, թող անի: Եղա՞վ:

Հետագայում փնտրեցի և ոչ միայն աշխատանք գտա, այլև այդ աշխատավայրում իմ ապագա ամուսնուն:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
14563 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ