Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանակի մասին պատմող 23 տարվա հաղորդումը փակել են. ռաբիսի մասին հաղորդում հո չէ՞, որ ծաղկացնեն

Եթերի ցեց
Հեղինակ`
Եթերի ցեց
23:40, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Բանակի մասին պատմող 23 տարվա հաղորդումը փակել են. ռաբիսի մասին հաղորդում հո չէ՞, որ ծաղկացնեն
     Պարզվում է` սովետում ենք ապրում, Լենին պապին էլ սաղ է, ուղղակի ձևացնում ենք, թե ազատ ու ժամանակակից ենք: ժողովուրդ, «Մարտիկ» հաղորդումը փակել են, բանակի մասին պատմող 23 տարվա հաղորդումը փակել են ու նրա համար, որ Վարդան Պետրոսյանը գնացել էր հյուր զինվորներին ու ադրբեջանցիներին հայհոյել' մենք էլ մի-մի սուրբ` ոչ հայհոյած կանք, ոչ հայհոյանք լսած:
    
     Ինչքան նավթալին ենք, որ քննադատելու, ուղղելու, փոխելու փոխարեն' բանակին նվիրված հաղորդում ենք փակում: Ռաբիսին նվիրված հաղորդում հո չի, որ ծաղկացնեն, հովանավորներ գտնեն, բանակն է, էլի, թող հաղորդում չունենա:
    
     "Մարտիկ"-ի փոխարեն շուտով կլկոցը կթևածի եթերով ու կհովացնի բոլորիս սրտերը` "հիշեցնելով" մեր զինվորներին:
Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2604 | 0 | 0
Facebook