Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՀԵՐ

20:47, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՀԵՐ

ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՀԵՐ

Հայրենիքը, որպես սիրաշատ մայր` չունի ավելի սիրելի զավակ` քան զինվորը:


    

Հայրենիքը միշտ էլ արդար, միշտ էլ երախտագետ է նրա հանդեպ, որի փայփայիչ անունը` Զինվոր է, որ բարձր է ամեն տիտղոսից, պաշտոնից, շքանշանից:


    

Զինվորն ավելին է, քան քաղաքացին, որը իր պարտականություններից ավելի իրավունք է փնտրում:


    

Որքան անիծյալ է սուրը հարձակվողի` այնքան նվիրական է նա ինքնապաշտպանվողի ձեռքում:


    

Արդար լինենենք, զորավա՛ր, դու՛, եթե հանճարեղ էլ լինես, դու միայն նախապատրաստում ես հաղթանակը. այն շահում է զինվորը:


    

Փառքի կատարները բարձրանալու համար կա մի հատիկ սանդուղք, որի առաջին աստիճանը կոչվում է քաջություն, իսկ վերջինը` դարձյա՛լ քաջություն- մահամերժ քաջություն:


    

Բանակը. նայած ո՞վ է առաջնորդում իրեն, միաժամանակ և՛ կայծքար է, և՛ ամպրոպային ամպ: Առաջինից կարելի է կայծեր հանել, երկրորդից` շանթեր քամել:


    

Կռվադաշտում նմանվիր առյուծին, որը քնում է բաց աչքերով:


    

Դիրքեր կան անառիկ կոչվող, որոնցից կախված է ոչ միայն օրվա, այլև հետագա կռիվների ելքը. դիրքեր, որոնց նշանակությունը ոչ միայն ռազմավարական է, այլև` ռազմագիտական: Նման դիրքերի շուրջը և նրանց համար, հանձին մարտիկների, էապես չափում են մահը և մահը ուզում եմ ասել, թե այդտեղ մարտիկների մահապատրաստության աստիճանն է կանխորոշում կռվի ելքը:

Եվ, մահվան գնով էլ հաղթահարվում է դիրքերի «անառիկությունը» :


    

Չհասկանալ նրան, ով խոսում է Հայաստանի համար ստացած վերքերի լեզվով, նշանակում է ո՛չ հայ, ո՛չ էլ հայրենասեր լինել:
    

Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:

Անոնք, որ պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3647 | 0 | 0
Facebook