Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այցելություն Ստեփանակերտի դպրոցներ և ՆՈՒՀ-եր

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
19:03, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Այցելություն Ստեփանակերտի դպրոցներ և ՆՈՒՀ-եր
     Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության՝ ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչութան պետ Գայանե Սողոմոնյանն այցելել է Արցախի մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց, Ե. Չարենցի անվան թիվ 7 և Մ. Մաշտոցի անվան թիվ 4 հիմնական դպրոցներ, ինչպես նաև հ.1 և հ.3 մանկապարտեզներ:
     Երևանցի հյուրերին դպրոցականներն ու փոքրիկ արցախցիները դիմավորել են համերգ-ողջույնով: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ քննարկել են համագործակցության ընթացիկ ծրագրերը, այնպես նաև՝ 2017թ. նախատեսված միջոցառումները, իսկ ՆՈՒՀ-երում ներկայացվել են կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման մոտեցումները:
     Ստեփանակերտի վերոնշյալ մանկապարտեզներին և դպրոցներին Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են համակարգիչներ, մեթոդական գրականություն, երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր, գրենական պիտույքներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3391 | 0 | 0
Facebook