Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այցելել են Ստեփանակերտի «Մանկական» հիվանդանոց: Երևանի վերոնշյալ բուժհաստատության մասնագետները՝ վիրաբույժ, նյարդաբան, մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների մասնագետ, տեղում կազմակերպել են հիվանդների հետազոտում, նաև անցկացրել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական միջամտություններ:
Բացի այդ, ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է անհրաժեշտ դեղորայք: