Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դու այս աշխարհը քարավեժ կառնես

23:16, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Դու այս աշխարհը քարավեժ կառնես
     Դու այս աշխարհը քարավեժ կառնես,
     Որ մեռելներից հարություն առնես,
     Քանի տատանում թողել անցյալում,
     Ի՞նչ նոր մեռել ես ինձնից ածանցում:
     Ես քո փորձին էլ չեմ ապավինում,
     Եթե սիրում են, թագով են զինում,
     Համաչափ ի՞նչ կար քաոսի բերում,
     Հողին փարված ես ինձ մտաբերում:
     Խաբրիկ թե՞ գույժ ես ինձանով չափել,
     Որ աշխարհ բերել և չես կափկափել,
     Միահար մեղքիս հակերը հիշել,
     Ի՞նչ գրգիռներ ես անճարիս հուշել:
     Արգելանք դրել և չես ուղղորդել,
     Թեթևակի ես հույզից հույզ դրդել,
     Եվ ես գրել եմ բանաստեղծություն,
     Որպես դառնահամ և տտիպ մի թույն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2943 | 0 | 0
Facebook