Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի շրջանս յուր

23:07, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Ի շրջանս յուր
     Մրամութը կոխեց,
     Թե՞ ժանգառքը կախեց…
     Մեկն իմ դուռը թակեց,
     Խանդաղատանք հայցեց:
     Գիրկս առա նրան.
     -Ջերմ չեք… Գիտե՞ք, սակայն,
     Ձեզ սիրելուց ետքը,
     Ո՞րն է արյան հետքը:
     -Ի՞նչ հեսաբ է, պարոն.
     Երկու հոգու թատրոն,
     Դուք ձեր դերը էլի
     Խաղ եք անում թերի:
     Հադիսատես չունեք,
     Հերիք շառագունեք,
     Մինչ դեպի լույս, գիտե՞ք,
     Գուցե նոր ֆիլմ դիտեք:
     Մի ծխախոտ վառեք
     Եվ կամ խաղն այս վարեք,
     Սկսում ենք նորից,
     Ծղրտում եք` որ ի՞նչ:
    
     Մութը դարձ առավ,
     Ես սայթաքեցի,
     Ուշքս թեքեցի.
     Խավար էր էլի...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2467 | 0 | 0
Facebook