Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
19:37, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԿՈՉ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ

/ հումորեսկ/

Դուք կարծում եք մեր օրերում հեշտ է ղեկավար լինելը: Շատ դժվար է: Նույնիսկ սեփական կնոջդ մոր հետ նույն հարկի տակ եք ապրում, նորից դժվար է քեզ ենթակեցնելը: Քիչ դեպքեր են եղել, որ բաժանություններ են եղել, ծեծկռտուքներ: Էլ չեմ ասում երեխաների մասին: Նրանք իրենց հոգսերն ունեն ու պրոբլեմները: Իմ տղաս իսկական ինձ է քաշել: Հենց տեսնում է ժպիտը դեմքիս, կմոտենա, ինչի կարիքը ունի մեկ րոպեում կներկայացնի, կպահանջի, կհոխորտա, կվախեցնի: Այնքան էլ միամիտ չեմ ու շուտ եմ գլխի ընկնում ու կատարում եմ նրա ուզածի մեկ տոկոսը: Չէ որ վաղը ընկնել կա, ծերանալ, մահանալ կա: Հիմա իմ միամիտ ընթերցողը կկարծի թե զուրկ եմ պահում երեխաներիս, ապա դա այդպես չէ, նրանք ամեն ինչ էլ ունեն: Բայց մոդայի ետևից չեն վազում, այլ առջևից: Ինչ նորություն տեսան պետք է ձեռք գցեն: Արքայական դղյակներ եմ կառուցել մի քանի տեղում նրանց համար, ընտիր կահավորանքով, արտֆիրմայի պաստառներով.կահկարասիով` բոլոր եվրոպական երկրներից: Ինքս եմ բերել իմ ձեռքով, ո"ւմ կարող ես վստահել:

Եվ բացի դա էլ հիմա բոլորն մտածում են միայն թալանելու մասին: Բա որ ինձ թալանեն…

Հեղինակության հարց է: Իմ արտադրամասում այդպիսիներին չեմ պահում: Բա որ թալանեն, էլ ինչի" վրա ղեկավարեմ, ո"ւմ ղեկավարեմ: Չէ որ մանկուց եմ երազել ղեկավարել:


    

89

Չնայած մեր մեջ ասած.տանս կինս է ինձ ղեկավարոմ, հիմնարկում` գործավարուհիս: Վերջինիս ոչ մեկի հետ չեմ փոխի: Ընտիր է, կյանքը լավ է պատկերացնում, որ շուկայական հարաբերությունների ենք հասել, այլև ընդհանուր չկա, կա միայն մասնավոր, և բոլորն իմն է, իմ ընտանիքինը: Նրանցն իրենց քոսոտ աշխատավարձն է ու նպաստները: Ձեռք տալիս է թող աշխատեն, չէ".այնքան գործազուրկներ կան: Մի օրում ուզենամ հսկայական հերթի կկանգնեցնեմ գործարանիս դիմացի մայթին և բոլորին էլ կմերժե, իմ կամքը չէ: Հիմար եմ կոնկուրս հայտարարեմ: Պողոսիչին ուղարկում եմ ֆայլաբազար: Մեկ տեղը նույն արժեքով տասին է բերում, թող աշխատեն: Այ թե բաշարմունք:

Պողոսիչի նմանը չկա: Մի հոգի էլ, որ նրա նման լինի կողքիս գործերս ամբողջովին կբարելավվեն: Բայց իրականում արտաքինից մտավորական այր է, բայց իրականում ողորմելի դիլետանտ, ինքնասիրահարված, զուրկ կողքինին ձեռք գցելու օգնելու հատկությունից, ձեռնքաշ է ու ագահ, որքան տաս` կասի քիչ է:

Իմ միամիտ ընթերցողը կհարցնի թե ինչո"ւ եմ նման մարդուն պահում իմ կողքին: Չկարծեք թե նրան իր գեղեցիկ աչքերի համար եմ պահոմ: Պարզապես վերևում մի հարմարիկ աթոռի տեր է հորաքրոջ որդին: Նա է ինձ Պողոսիչին երաշխավորել: Ինչպես կարող ես մերժել, մի օրվա մարդ չենք: Համ էլ կյանքը մեր մի աստիճան է, բարձրանալ կա, իջնել, պատվով մեռնել ու թաղվել կա: Այսօր ոչ մեկը երաշխավորված չէ: Իշխանությունը փոխվեց, ինքներս էլ կփոխվենք, ինչ է


    

90


    

եղել որ:

Հացս ցամաք հացի հետ եմ կիսել Պողոսիչին հեռացնել: Նա է եղել կամ մյուսը միևնույնն է: Շրջապատիս մարդկանց դեմքին ինչպես պիտի նայեմ, ինչ կմտածեն մարդիկ իմ մասին:

Համ էլ մտածելու ինչ կա, մի ոտս արդեն գերեզմանում է, չորս տասնամյակ է արտադրության ղեկավար եմ, բանվորից եմ աճել, կրթությունս թերի, համ է, ով է հիմա դիպլոմի հետ հաշվի նստում: Մարդ ունես կտեղավորվես, չունես մահացիր: Դա է կարգը: Դոլար ունես ամեն ինչ էլ կունենաս, , օճառվել գիտես` առաջ կգնաս, տներ էլ կունենաս, մեքենաներ և ինչի մասին չի երազում մարդը:

Հիմա, երբ բոլոր փակ դռները բացվել են, ամենքն էլ ցանկանում են իրենց հայրենի հողի վրա իրենց մահկանացուն կնքել: Խորթ է նրանց համար օտար հողը:

Բայց դե մահանալ չեմ պատրաստվում այն կա ու կա: Երեխաներս դեռ փոքր են նրանց առջև դեռ պարտք ունեմ կատարելու, դիպլովորեցնել, ընտանիքավորել:

Կհարցնեք թե առանց դիպլոմի հնարավոր չէ: Ինչի չէ, այնքան մարդ կա կառավարությունում իրենց անունը գրել չգիտեն, բայց…նրանց հասնել չի լինի: Մի օր կընկնեն ընչազուրկների բանակը, համալրել կա և միայն այդժամ կհասկանան աղքատների կյանքի իմաստը ինչումն է:

Դուք ինձ կասկածամիտ ու վախկոտ մարդու տեղ մի դրեք: Մի օր ծնվել, մի օր էլ կմահանամ: Չեք պատկերացնի թե որքան շատ մարդ կմասնակցի իմ թաղմանը: Որքան անհամ բաժակաժառեր կհնչեն իմ


    

91


    

հասցեին, հատուկ պլանավորել եմ թո ով պիտի խոսի կտակումս մանրամասն գրի եմ առել: Գրելու նյութ կունենան լրագրողները, նրանք էլ հացափորի աշխատողներ են, մեղադրել չի կարելի:

Կյանքը լավ եմ պատկերացնում, շատ լավ ու դրա համար էլ բռնել եմ ալան-թալանի ուղին, ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ: Այնքան էլ միամիտ չեմ: Կանադայի քաղաքացի է որդիս, աղջիկս Մարսելում է տեղավորվել, կինս մեր ամուսնությունից հետո Դուբայում է, մի ոտքը Հռոմում: Թող ինձնից հետո բարի վայելում լինի: Հո ստեղծացս հետս չեմ տանելու…

Մնում է ինձ որպես վերջաբան հիշեցնել մեր իշխանավորներին, չմոռանալ մեր բոլոր գործարարների կոչը. «Ալան-թալան մինչև վերջ…»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2779 | 0 | 0
Facebook