Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերի ընթացքը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
12:55, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսի հետ հանդիպման ժամանակ.

#ՏարոնՄարգարյան. «Մենք կարևորում ենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, նաև ուրախ եմ, որ արդեն իսկ ունենք հաջողությամբ կյանքի կոչված համատեղ տարբեր ծրագրեր։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում, ինչպես տեղյակ եք, իրականացնում ենք տարբեր ծրագրեր՝ մետրոյի վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության, տրոլեյբուսների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության և մի շարք այլ ուղղություններով: Վստահ եմ, որ այս ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1421 | 0 | 0
Facebook