Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատիր-պատկերն ասեմ

02:11, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Պատիր-պատկերն ասեմ

Պատիր-պատկերն ասեմ,
     Աղոտն ասեմ- նսեմ,
     Ցավս մեղմեմ մի կերպ,
     Հիշեմ անհայտ մի ծերպ:
     Երանության տուտը,
     Ոտքիս տակի խութը,
     Քո համոզիչ սուտը,
     Ութն անց կեսի ութը,
     Անկյան սուրն ու բութը,
     Կամկար չասեմ` սյուքը,
     Երեսծեծանք թուքը,
     Մեկի անշարժ գութը
     Եվ կոչական ռութը,
     Չանչի բռնած ճութը...
    
     Հերյուրածո զրույց,
     Ասես նոր կամ շատունց…
     Փողոցում իմ նախկին
     Աննմանն էր անգին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2577 | 0 | 0
Facebook