Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:57, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
    
    

Ո Ղ Բ
    
     / հումորեսկ/
    

Ողբը միշտ էլ ողբ է բերում: Եվ չպետք է տեղի ու անտեղի ողբալ: Ողբում ենք տարբեր առիթներով: Ողբում ենք թե ուրախության, թե տխրության պահին, ողբում ենք հաջողության հասնելիս…

Ինքս ամեն ինչ հասկանալով պատվիրել եմ. «Երբեք չողբալ մահճիս շուրջը»:

Ողբում ենք հարազատներ կորցնելիս: Թո որքան գթառատ մարդ էր բարեհոգի: Ամեն ինչին հասանելի էր, միշտ իր մասին չէր մտածում, դիմացինին օգուտ տար միայն: Մեռածը մեռավ, նա ողբի կարիք չունի: Եվ մենք ավելի շատ ողբում ենք մեզ ցույց տալու համար, թե որքան էինք սիրում նրան: Գիտակցաբար, որ մահացածին ետ չենք բերի, խաբում ենք մեզ, մխիթարելով ինքներս մեզ թե սրտամոտ էր: Կենդանի ժամանակ չհիշեցինք նրան մեր բարեկամը չհամարելով: Մի բաժակ ջրի նույնիսկ չարժանացրինք:

Եվ թաղումից հետո էլ դեռ տուն չհասած ճանապարհին բաժան-բաժան արեցինք մահացածի ունեցվածքը: Դժգոհելու առիթ չունենք: Եղբորդ բաժին կհասնի հայրիկիդ ոսկե շղթան, իսկ քեզ նրա ծխամորճը և դու ուրախ կլինես որովհետև հայրիկինդ է ու կծառայի քեզ տարիներ ի վեր:

Առանց դպրոց ու բուհ հաճախելու, որպես սովորող ուսյալի թղթեր եք ձեռք բերում: Ճղճիմ ու բազմիցս կրկնված խոստումներ տալով փառքի եք հասնում…ու ողբում վշտի ցուցադրումով:

Երեխաներս կոշիկ չունեն, քրքրվեցին կոշկակարի մոտ կարկատաններ դնելով և դու չդիմանալով այդ նվաստացմանը կոշիկներ եք պատվիրում Անգլիայից, զույգն երեք հազար եվրո: Բանկի կուրսով` մեկ միլիոն վեց հարյուր հազար դրամ` ընդամենը երկու զույգ կոշիկի համար ու դեռ ողբում եք թե չունեք…

Լալիս եք ու զգայուն մարդու համբավ ձեռք բերում, լալիս ենք, որ ուրիշներին էլ իրենց վրա լան, որովհետև լաց չլինելն ամոթ է:

Ինքս էլ լալիս եմ ու դրանով զգաստանում, թեթևանում: Լալիս եմ այգումս` կեռասենու ծառերի տակ, երբ բերք չի լինում, որովհետև աշխատավարձս ոչ մի հարց չի կարողանում լուծել, ուսման վարձ փակել կա, գազի, ջրի, հոսանքի վարձերը փակելու խնդիր: Ո"նց փակեմ, ու ինչո"ւ լաց չլինեմ…

Լալիս եմ, որ փողոցում ինձ ձեռք մեկնած մուրացկանին պարզած ձեռքի մեջ գոնե 100 դրամ չեմ կարողանում դնել: Լալիս եմ ու լալիս:

Լավ պատկերացնում եմ, որ որոշ մարդկանց մոտ լացը դիմացինի վստահությունը շահելու համար է, գաղտնիքներ կորզելու բանալին, վայ նրան, որ շուտ գլխի չի ընկնում: Ողբալը միայն այդպիսիներին է բնորոշ: Որքան էլ խորաթափանց լինենք, դեռ ձեզ հասու չէ գործած բոլոր չարիքները շտկելը և դիմում եք լացի:

Բնակարան չունեք` լալիս եք, գները ավելանում են` գնողունակ չեք, բժշկի չեք կարողանում դիմել` լալիս եք, վթարից պրծել եք` լալիս եք: Մեծահարուստի օգնությունից հրաժարվում եք ու լաց եք լինում ու ստիպված բավարարվում եք ձեր ստեղծածով ու ընդունում եք այն ամենը ինչը ներկայացնում է ձեր երևակայությունը, ձեր մտածումը:

Եկեք բոլորս միասին արհամարհենք կյանքի բարիքները ու երբեք չողբանք տեղի-անտեղի: Ողբը` ողբ է բերում: Ու կգա ժամանակ, երբ կողբանք նույնիսկ ամենազնիվ արարքների համար, երբ շարժառիթը պարզ կդառնա ամենքին…

Թող երբեք շատ ունենալու ցանկությունը և այն կորցնելու վախը չգերիշխի մեզ և չդրդի ողբալու: Մեզ մնում է համակերպվել մեր ունեցածով…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2431 | 0 | 0
Facebook