Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:09, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
    
    

ԿՈՂՈՊՏՉԻ ՎԵՐՋԸ


    

Գառնիկիչը ոչ փոքր հիմնարկ էր ղեկավարում: Նա շատ դռներ էր ծեծել, սրանից-նրանից խոսքեր տարել-բերել, մինչև իր նպատակին հասել: Եվ հիմա տրտնջալու պատճառ չուներ, քանի որ նրան այլևս մի աչքով նույնիսկ նայել չէր լինում: ՈՒղղակի շատ էր փոխվել, նախկին հեզ ու սուսիկ-փուսիկ Գառնիկիչը չէր, հիմա իշխանություն ուներ ու նրան ամենևին էլ հիմնարկի խնդիրները չէին հետաքրքրում: Դրանից մեկը կոլեկտիվի բոլոր անդամներին իր բուռը հավաքելն էր, իր ոգով դաստիարակելը ու քչից շատ նրանց աշխատած գումարները գոնե կիսով չափ գրպանելն:

Ու ձմռան պատահական մի օր ուրախությունից թե անզգուշությունից հիմնարկի աստիճանահարթակում ոտքը սայթաքեց ու վայր ընկավ: Նույն րոպեին վրա հասան աշխատակիցները, բժիշկը, իսկ ախտորոշումը մեկն էր` կոտրվածք: Շտապ հասցրեցին հիվանդանոց: Աշխատակիցները օրերով հերթ էին կանգնում նրա հիվանդասենյակ մտնելու համար, նույնիսկ ցուցակագրվում: Գալիս էին տարատեսակ ուտեստներով ու մրգերով լի զամբյուղներով, իրենց հեքիմական դեղատոմսերով: Բերածը մի ողջ գյուղ կկերակրեր:

Իսկ կոտրվածքը Գառնիկիչին այնքան էլ չէր հուզում, կկպներ: Նրան իր աթոռն էր մտահոգում: Չզիջել ու պահպանել ցանկացած գնով: Երբ հերթական անգամ հավաքվել էին աշխատակիցները հիվանդասենյակում, Գառնիկը սկսեց տրտնջալ ամենքի վրա.

- Դուք իմ կոլեկտիվի անդամներն եք, եկել եք ինձ տեսության, որովհետև չգալ չէիք կարող, ինքս ձեզանից ամենազորեղն եմ, յուրաքանչյուրիցդ հեշտությամբ մեկ րոպեում կարող եմ ազատվել: Դուք ո"ւմ դռան շունն եք, ինչո"ւ մինչև հիմա մատաղ չեք արել կենդանի մնալուս համար, որ շուտ առողջանամ: Թե արդեն այն աշխարհն եք ճանապարհել ու պատրաստվում եք քելեխս ուտելու, մտածում եք ողորմաթաս խմելու մասին: Չերազեք, այդ հաճույքը չեմ պատճառի ձեզ:

Ամենքն էլ լուռ էին, երևի թե մտքներով էլ չէր անցել մատաղի մասին: Եվ քանի որ Գառնիկիչը դեռ աթոռի տիրակալն էր` ուստ ոչ մեկը ձայն չհանեց սպասելով հարմար պահի:

Բայց ինչպես ամեն մի հիմնարկում, այստեղ էլ կրիշա ուներ գործավար Սամվելիչը: Նա իր դեմքը մի պահ թթվացրեց, լրջացավ, ասելիքը մտքում բերեց ու սկսեց սրտապնդվելով.

-Գառնիկիչ, իհարկե ցանկանում ենք առողջություն, բայց քո ղեկավարման ժամանակ քեզանից պաշտպանություն չտեսանք, ո’չ հարկայինից, ո’չ մաքսայինից և ոչ էլ քո հազար ու մի ստուգողներից: Դու ինքդ քեզ չես խնայում: Աշխատավարձից մեր պահումները, որ գրպանում ես, բա մե"ղք չենք: Դա էլ քիչ չէ ու ձեր տանը կազմակերպված խնջույքները մեզ վրա թանկ են նստում, քիչ մնաց Կոլլի ծնունդ էլ նշեք, որ մեզանից բան կլպես: Մենք ամեն կերպ աշխատել ենք քեզ գոհացնել, իսկ դու մեզ մի գառի պատմություն ես երեսներովս տալիս: Դա խոսում է, որ քեզ գոհացում չկա, որովհետև ագահությունդ չափ ու սահման չունի: Միշտ աչքդ ուրիշի գրպանին է եղել: Վատ է, որ քեզ անմեղ գառի տեղ ես դրել ու չես մտածում, որ աչքդ հագեցնողը մի բուռ հողն է:

Խոսքը ավարտելով, Սամվելիչը իր գրպանից հանեց մի բուռ հող ու շփեց Գառնիկիչի աչքերի մեջ:

Աշխատակիցները շուտ գլխի ընկան ու դուրս եկան գործավարի հետ ուրախ ժպիտներ փոխանակելով:

Ամենազոր Գառնիկիչի աթոռը օրեր անց զբաղեցրեց Սամվելիչը, բոլորն էլ գոհ ու երջանիկ էին, որ վերջապես ազատվեցին այդ կողոպտչից: Տնաշենը ախր շատ ինքնագոհի մեկն էր:

Գառնիկիչը, երբ լսեց Սամվելիչի նշանակման լուրը ցավից ոռնաց, անքնությամբ սկսեց տառապել, կորցրեց ինքնորոշումը, չէր ուզում նույնիսկ իր ազգականների երեսը տեսնել: Հետո ուրիշ տեսակի հիվանդություններ հայտնաբերվեցին և Գառնիկիչը վերջնականապես գամվեց անկողնուն:

Գառնիկիչի նմաններին դա շատ քիչ է, պարզապես երևի դիմադրել չեն կարողանում, որովհետև ծովը նրանց ծնկներից է և ամենազորն են ու ամենակարող: Բայց չարաչար սխալվում են: Կյանքում վեր բարձրանալու հետ նաև իջնել էլ կա: Եթե խելք ունես, ապա գլխիդ անպայման կրիշա էլ կունենաս…Իսկ այն մեր օրերում շատ կարևոր է: Ոչ երանի այդպիսիներին:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2180 | 0 | 0
Facebook