Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:08, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԱՋՈՂԱԿԸ

Բոլոր քաղաքներն ու պետություններն էլ ունեն իրենց ծայրագույները, որոնք ժողովրդի մասին այնքան էլ քիչ չեն մտածում, որքան իրենց մտերմի: Եվ մեր այս պատմության հերոսն էլ մեր հարստության տեր էր: Չկա բառը գոյություն չուներ նրա համար: Սրտի ուզածը հաշված վարկյանների ընթացքում նրա գրպանում էր, կամ սեղանին: Գոհ էր ու երջանիկ իր բախտից: Նրան մոտիկից ճանաչողները գտնում էին տձևի մեկն է ու շատ կծծուծ, բայց երեսանց նրան միշտ ժպտում էին: Դա էլ երևի նրանց գործի բնույթն էր կամ աստիճանահարթակով վեր սողալու յուրահատուկ ձև:

Այդ ծայրագույնը ուներ մեկ որդի: Որդին իր հոր նման ժլատությամբ չէր փայլում, ավելի շատ սիրում էր ամեն ինչ զրոյի հավասարեցնել, թքածը չէր լիզում ու նաև թքած ուներ ամեն ինչ վրա:

Նա ամեն օր մի նոր մեքենայի ղեկին պիտի նստեր, 24 ժամը լրացավ` անպայման հրաժարվում էր այդ մեքենայից: Եվ բացի դա էլ հատուկ ցուցակ ուներ, թե ամսվա սկզբից որ նախարարը, որ դատավորը, որ դատախազը, որ բարեգործը պիտր իր օրը ուրախ կազմակերպի: Ով պետք է նոր մեքենան բերի, ով կազինոներում տանուլ տված գումարները վճարի, սաունայում լողանալու պահին մերսող մանկահասակ աղջիկների ու խմիչքների հարցը կարգավորի:

Այնպես որ, բարերարներն էին գոհ ու ծայրագույնի տղան:

Հերթական օրը դատախազինն էր, ծայրագույնի միակ հաջողակ տղայի հանգիստը ճիշտ կազմակերպելուն:

Դատախազը ողջ օրը իր թիկնապահների հետ քարշ եկավ տղայի ետևից, հրամցրեց ինչ կամեցավ, և որքան կամեցավ: Տղան թեև դժգոհ մնաց օրվա վերջում, բայց չուզեց, որ հայրը և դատախազը ընդհարվեն: Ինչ գիտես, կյանք է, իջնել կա, բարձրանալ ու բացի դա էլ զուր չէր «հաջողակ» մականունը ստացել: Գոհ էր իր կյանքից:

Դատախազի ու թիկնապահների ուղեկցությամբ էլ տուն վերադարձավ: Ծայրագույնը բավականին շատ էր խմել` 50 տեսակի ու տարբեր սպիրտայնության խմիչքներ, տեղական նարկոբիզնեսմենների հրամցրացից օգտվել` մի խոսքով ծխել: Հարբած, ծխած տուն էլ չհասցրեց մտնել հենց իրենց առանձնատան բակում էլ` աղբարկղի մոտ կնքեց իր մահկանացուն:

Զայրացավ ծայրագույնը, վշտից կորցրեց իրեն, միակ տղան չկար այլևս: Անհրաժեշտ էր գտնել և պատժել մեղավորին:

Տասը օր բժիշկների մի ողջ բրիգադ զննեց տղայի անշունչ մարմինը: Պատճառը` խմիչքը և մարիխուանան:

Գտնվեցին և կիսով չափ մեղավորները: Ծայրագույնի մոտ էլ սողալով մոտեցավ ոստիկանապետը, գյուղնախարարը:

-Դուք երկուսդ էլ պատասխան եք տալու որդուս մահվան համար: Հրամայում եմ, որքան խաղողի այգի կա մեր երկրում կրակի տալ, թող ցորեն ցանեն` գոնե մի կտոր հաց կունենան ու ինձ չեն դիմի: Որքան մեխակի ու կակաչի ջերմոցներ կան ուղղաթիռներով հողին հավասարեցնել: Փողոցներով անցնելիս ոչ մի կազինո ու ստրիպտիզ բար ու սաունա չունենանք: Գլխովին պատասխան եք տալու: Թող առողջ սերունդ մեծանա: Չենթակվողներին` ցմահ բանտարկություն և հարևան երկիր արտագնա աշխատանքի դաժան:

Մի խելացի այրի կին միայն չենթարկվեց ծայրագույնի հրամանին: Նրա թաքստոցի տեղը նույնիսկ որդին չգիտեր, ուր մնաց հարևանները, որ մատնեին: Նա իր ձեռքով պատրաստված խաղողի գինին պահեց ու պաշտպանեց իր որդու համար: Եվ ամեն օր որդուն հաց ուտելիս ջրի փոխարեն կես լիտր գինի էր տալիս, կանեփի հատիկներով աղանձ: Ու դա կարծես թե օգնում էր որդուն: Որդին օր-օրի էր աճում, գեղեցիկ ատլետիկ տեսք ստանում, թևերի ու մարմնի մկանները ավելի ամրակուռ էին դառնում: Եվ ցանկացած կռվում էլ նա միշտ հաղթող էր դուրս գալիս: Ինչպես գայլերը ոհմակով, նա ընկերների հետ չէր իր հարցերը կարգավորում` այլ միայնակ: Մի անգամ չէ որ հաղթել էր հարևան երկրի սահմանախախտ գյավուրներին, դատախազի, ոստիկանապետի թիկնազորին: Միայն նրա ուռած ու կապտած դեմքը տեսնեիք:

Այրի կնոջ տղայի հերոսության լուրը շուտով հասնում է ծայրագույնին: Նա ցանկանում է հանդիպել մոր ու տղայի հետ:

Ծայրագույնը այդ կնոջը, նրա տղային ընդունեց, մեծ պատվի արժանացրեց:

- Դե, ինչպե"ս է ստացվում, որ բոլոր կռիվներում հաղթող ես դուրս գալիս:

Մայրը պատմեց իսկությունը, թե ինչպես է գիշերվա կեսին մտնում իր թաքստոցը, հանում գինին, կանեփը և սնուցում որդուն:

Եվ ծայրագույն էլ լսելով այդ ամենը փոխեց իր հրամանը . «Ժողովուրդ իմ` տնկեք խաղող, կակաչ ու մեխակ, բացեք բոլոր կազինոները ու թող Եվրոպան մուտք գործի մեր տարածք, իսկ ստրիպտիզ ակումբները միայն իմ կողմից թուղթ ունեցողները թող մտնեն»:

Կլինեն ոմանք, որ կհավատան ինձ: Նրանք սիրով արժանի են համտեսելու իմ այգուս կեռասենուց…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2113 | 0 | 0
Facebook