Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
16:46, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
     , , ՊՐԵԶԻԴԵՆՏԱԿԱՆՙՙ
    
    
    

(ըստ Վ. Այգեկցու)


    

Գյուղում, աշխարհից կտրված, լքված մի կիսավեր տան մեջ ապրում էր Վարդիշաղը երկու երեխաների հետ: Դեռ գրկի էին տղան ու աղջիկը, երբ կորցրեց ամուսնուն: Ընտանիքի հոգսը մնաց նրա ուսերին: Երեխաները այդպես էլ դպրոց չհաճախեցին: Գրքերի գումար չուներ, հագուստն էլ մի հատը երեք տարվա համար էր: Երեխաները անուս մնացին: Հուսով էին, որ լավ օրեր կգան, և իրենք էլ կապրեն մյուսների պես: Խեղճ կինը աշխատում էր օրն ի բուն և հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, չկար աշխատող ձեռք, չկար օգնող:

Նրանց ընտանիքն ուներ երկու կով, հինգ այծ: Ամեն օր որդին արոտ էր տանում, իսկ մայրն էլ վերամշակում էր կաթը, շուկա տանում: Ստացած եկամուտն ու նպաստը չէին բավականացնում, և նրա երազանքը այդպես էլ մնում էր երազանք:

Տղան օր օրի, ժամ առ ժամ էր աճում: Աղջիկն էլ վաղուց հասունացել էր, ընտանիք ձևավորելու §հայտ¦ ներկայացրել: Իսկ խեղճ ու կրակ այրին այգաբացը միշտ արցունքներով էր դիմավորում:

Մի օր էլ որոշեց օգտվել շատերին հատուկ փորձված մեթոդից` կաթին ջուր խառնել և փոխ տալ հարևաններին: Ուրախ էր, կաթի քանակն ավելանում էր. կտրուկ ավելացավ եկամուտը, հոգսերը թեթևացան:

Դա երևի շատ ձգվեր, եթե օրերից մի օր որդին չնկատեր և չմեղադրեր մորը.

-Մայրի՛կ, ինչո՞ւ ես ջուր խառնում և կաթը փոխ տալիս հարևաններին:

Մայրն ասաց.

-Որդի՛ս, գումար չունենք: Պարտքերը խանութի ավելացել են: Քույրդ ուզող ունի, ամուսնացնենք պիտի, օժիտի հարց կա, հագուստի ու սեղանի հարց կա: Չեմ ուզում, որ փեսան աղջկաս երեսով տա: Բացի դա էլ, ձմռանը կաթի քանակը կքչանա, հաց պետք է գնենք: Դուքանչի Համոյից պարտքով ապրանք վերցնելը հե՞շտ է:

- Չէ՛, մայրի՛կ, համաձայն չեմ, նման բան էլ մի՛ արա: Շատ լավ բան եմ մտածել: Տնական պանիրը, որ պատրաստում ես, շատ համեղ է, նրան կտանք ՙՙՊրեզիդենտականՙՙ անունը: Մի թերթում կգովազդենք, հաճախորդներ կունենանք: Իսկ նորանշանակ մեր պրեզիդենտի ականջին էլ որ ընկավ, իր երախտա­գիտու­թյունը կհայտնի գումարի տեսքով: Մեր հոգսն էլ կթեթևանա, ամենօրյա գնաճից էլ չենք վախենա:

Լավ է, որ մայրը լսեց որդու բարի խորհուրդը և ժամանա­կին հրաժարվեց կաթին ջուր խառնելուց: Այլապես, ինչպես առա­կում, ջուրը կհավաքվեր ու հեղեղ կդառնար, և գետը կլցվեին այծերն ու կովը:

Որդին, ինչպես միշտ, ճիշտ դուրս եկավ. իրոք, գովազդը չուշացավ: Ե՛վ գնորդների քանակն ավելացավ, և՛ պանիրն էլ մակնշվեց ՙՙՊրեզիդենտականՙՙ:

Արդեն ոչ մի գնաճ չի կարող վախեցնել տիկին Վարդիշաղին, նրա որդուն: Նրանց ընտանեկան բիզնեսը սկսեց ծաղկում ապրել, բարգավաճել:

Միայն այս պատմության լավն այն է, որ տղան իր անելիքը շուտ հասկացավ: Տեղին է ասել, որ խելքը տարիքի մեջ չէ, այլ գլխի, իսկ ջրի բերածը միշտ էլ ջուրը կտանի: Շատ զգույշ պետք է լինել, որ տարիներ ի վեր կուտակածդ տանուլ չտաս:

Եվ Վարդիշաղն ու իր տղան այսօր էլ կան ու մեր կողքին են և շատերի պես գիտեն, որ իրենց փրկությունը աղքատության մեջ չէ, այլ սովածությունը հաղթահարելու մեջ…

Զավեշտալի կլինի, որ գրվածքիս ծանոթանա տիկին Վարդիշաղը և ինձ համտեսի համար ՙՙՊրեզիդենտականիցՙՙ մի երկու կիլոգրամի չափով ուղարկի: Հա՛մ սառնարանս կզարմանա, հա՛մ ստամոքսս…պանրի առկայությունից…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1591 | 0 | 0
Facebook