Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

(ԺՀՄ) – ի ՆՊԱՏԱԿՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

sasun tevosyan
Հեղինակ`
sasun tevosyan
19:34, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
(ԺՀՄ) – ի ՆՊԱՏԱԿՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

ԸՆԴԱՄԵՆԸ 70 ՕՐՈՎ ՊԻՏԻ ՀԱՄԱԽՄԲՈՒԵՆՔ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» քաղաքացիական նախընտրական միաւորման մէջ եւ միասնական ուժերով սկսենք կեանքի կոչել այն ինչ ամենակարեւորն է մեզ համար՝ ԱԶԱՏ (ժողովրդավարական, որ նշանակում է քաղաքացիներին պատկանող ու նրանց հոգսերով ապրող) ԵՒ ԱՆԿԱԽ (ինքնիշխան) ՀԱՅԱՍՏԱՆԸ։

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆ (ԺՀՄ) – ի ՆՊԱՏԱԿՆ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, որի իրականացման համար անհրաժեշտ է՝ ա) ստեղծել համաժողովրդական հզոր նախընտրական միաւորում, բ) նրա աջակցութեամբ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում ստանալով ընտրութեան մասնակցող քաղաքացիների ձայների գերակշիռ մեծամասնութիւնը ԱԺ-ում դառնալ հիմնական ուժը, գ) օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների ընթացիկ խնդիրները մարդու իրաւունքների, արդարութեան, ազգային անվտանգութեան եւ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերութիւնների խորացման շրջանակներում լուծելուն զուգահեռ դ) չեղարկել Հայաստանում օրինախախտումների ճանապարհով ընդունուած հակաժողովրդավարական սահմանադրութիւնը, առաւելագոյնը երկու տարուա ընթացքում ընդունել նորը ե) ընդունել իրական ժողովրդավարութիւն ապահովող ընտրական օրէնսգիրք եւ զ) Նոր սահմանադրութեամբ իրականացնել օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների ընտրութիւններ։
     ԺՀՄ-ին կարող են միանալ այս նպատակն ընդունող բոլոր քաղաքացիները անկախ իրենց բնակութեան վայրից, սեռից, տարիքից եւ կուսակցական պատկանելութիւնից» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4404 | 0 | 0
Facebook