Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սրամիտ ասույթներ ամուսնության մասին

18:30, ուրբաթ, 13 հունվարի, 2017 թ.
Սրամիտ ասույթներ ամուսնության մասին

«Թե ինչ են անում դրախտում, մենք չգիտենք, բայց մենք ճշգրիտ գիտենք, թե այնտեղ ինչ չեն անում. այնտեղ չեն ամուսնանում»:

Ջոննաթան Սվիֆտ
     *****

«Ամուսնությունից առաջ կինը տղամարդու հետ սեր պետք է անի, որպեսզի նրան պահի, իսկ ամուսնությունից հետո նա տղամարդուն պետք է պահի, որպեսզի նրան սեր անել տա»:

Մերլին Մոնրո
     *****

«Ամերիկացի արուն այն պատճառով է գեղեցիկ և ոչ թե խելացի կին նախընտրում, որովհետև նա ավելի լավ տեսնում է, քան մտածում»:

«Կանայք կարող են ձևացնել, թե հեշտանքի են հասել, բայց տղամարդիկ կարող են ձևացնել, թե սիրային հարաբերություն են ունեցել»:

Շարոն Սթոուն
     *****

«Երբ տարեց ամուրին երիտասարդ կին է առնում, նա արժանի է …դե ինչ ասեմ… Հանցագործությունն իր մեջ նաև պատիժն է ամփոփում»:

Ռիչարդ Շերիդան
     *****

«Ամուսնությունը դա պատահական դրվագից ամուր ու երկարակյաց ինչ-որ բան ստեղծելու փորձ է»:

Ալբերտ Էյնշտեյն
     *****

«Ինչո՞ւ է կինը տասը տարի ջանադրաբար փորձում փոխել ամուսնու սովորությունը, ապա տրտնջում, թե նա այն այն մարդը չէ, որի հետ ինքն ամուսնացել էր»:

Բարբարա Սթրեյզանդ
     *****

«Ամուսնական հավատարմության մեջ մի քիչ ծուլություն, մի քիչ վախ, մի քիչ հաշվարկ, մի քիչ հոգնածություն, մի քիչ կրավորականություն ու երբեմն էլ մի քիչ հավատարմություն կա»:

Էթիեն Ռեյ
     *****

«Վաղուց արդեն ժամանակն է սիրո և հավատարմության ամուսնական երդումը փոխարինել ամանները լվանալու և աղբը թափելու պատրաստակամության մասին հայտարարությունով»:

Ալեքսանդր Կումոր
     *****

«Ձեր ամուսինը, անկասկած, թերություններ ունի: Եթե նա սուրբ լիներ, երբեք ձեզ հետ չէր ամուսնանա»:

Դեյլ Քարնեգի
     *****

«Ոչ մի ամուսնացած տղամարդ լիարժեք երջանիկ չի կարող համարվել, եթե ստիպված է ավելի վատորակ ջին խմել, քան խմել է մինչև ամուսնանալը»:

Հենրի Մենկեն
     *****

«Բոլոր մարդիկ ազատ ու իրավահավասար են ծնվում, բայց ոմանք հետո ամուսնանում են»:

Մարսել Ժուանդո
     *****

«Առաջին ամուսնությունից երջանկացած կանայք հաճախ վճռականություն են ունենում երկրորդ անգամ ամուսնանալ»:

Ժոզեֆ Ադիսոն
     *****

«Ամուսնական արարողությանը երկու մատանի է մասնակցում. մեկը հագցնում են հարսի մատին, երկրորդը կախում են փեսացուի քթից»:

Ռոբերտ Օրբեն
     *****

«Ինձ չի մտահոգում, որ ես արդեն պապիկ եմ. միայն թե վատն այն է, որ ես ամուսնացած եմ տատիկի հետ»:

Գրաուչո Մարքս
     *****

«Ապահարզանի գլխավոր պատճառը ամուսնությունն է»:

Լորենս Փիթեր
     *****

«Հարսանեկան երթի եաժշտությունն ինձ միշտ ճակատամարտից առաջ հնչող ռազմերթն է հիշեցնում»:

Հայնրիխ Հայնե
     *****

«Ամուսնության գլխավոր վնասն այն է, որ այն հալածում ու մարդու միջից դուրս է մղում եսասիրությունը: Իսկ ոչ եսասեր մարդիկ անգույն, իրենց անհատականությունը կորցրած անձնավորություններ են»:

Օսկար Ուայլդ
     *****

«Օ՜, եթե հնարավոր լիներ միայնակ մեկնել ամուսնական ճանապարհորդության»:

Ժյուլ Ռենար
     *****

«Աճուկի փոսիկին սիրահարված շատ տղամարդիկ սխալմամբ աղջկան ամբողջությամբ են կնության առնում»:

Սթիվեն Լըքոք

****
     Ամուսնությունը սեր է: սերը կույր է, այդ իսկ պատճառով ամուսնությունը կույրերի համար գործիք է:
     *****

Ամուսնացածի կյանքը լի է հուզումներով ու հիասթափություններով. ամուսնության առաջին տարում տղամարդը խոսում է, իսկ կինը՝ լսում, երկրորդ տարում կինն է խոսում, իսկ տղամարդը լսում է, երրորդ տարում նրանք երկուսն էլ խոսում են, իսկ նրանց լսում է հարևանը:
     *****

Որդին հարցնում է հորը.

-Հայրիկ, ի՞նչ արժե ամուսնանալը:

Հայրը.

Չգիտեմ, որդիս: Ես մինչև հիմա դրա համար վճարում եմ:
     *****

Որդին հարցնում է հորը.

Հայրիկ, ճի՞շտ է, որ հին Չինաստանում տղամարդը մինչև ամուսնանալը չի ճանաչել իր ապագա կնոջը:

-Է՜, որդիս, այդպես ամենուր է նաև այժմ:
     *****

Երբ տեսնում եք, որ տղամարդը կնոջ առջև բացում է ավտոմեքենայի դուռը, համոզված եղեք, որ կամ մեքենան է նոր, կամ՝ կինը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
20410 | 0 | 0
Facebook