Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ են համազգային սուգ հայտարարելիս դրոշները խոնարհում

20:17, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Ինչո՞ւ են համազգային սուգ հայտարարելիս դրոշները խոնարհում

Բոլորին քաջ հայտնի է, որ համազգային սգի խորհրդանշաններից մեկն ազգային դրոշի խոնարհումն է (երբ դրոշը մի փոքր ցած է իջեցվում): Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դրոշը մի փոքր ցած իջեցվում:


     Ամերիկացի պատմաբան Ջուլիան Ֆրանկլինի բազմամյա հետազոտությունների արգասիք «Վահան և սաղավարտ. զինանաշանի պատկերագրությունը որպես գիտություն և արվեստ» աշխատությունն անդրադառնում է նաև դրոշի խոնարհման պատմությանը: Մասնագետը պարզել է, որ դրոշը մի փոքր իջեցնելու ավանդույթը ծնունդ է առել 17-րդ դարում, և ավանդույթի «մեկնարկը» տվել են Մեծ Բրիտանիայի ռազմական նավատորմի նավաստիները: Նրանք այս եղանակով են հարգել իրենց զոհված ընկերների հիշատակը: Սկզբում դրոշը դրոշաձողից իջեցվել է դրա զբաղեցրած բարձրության չափով` խորհրդանշաբար տեղ ազատելով հատուկ դրոշի` մահվան աներևույթ դրոշի համար:

Այժմ բազմաթիվ երկրների դրոշների խոնարհման կանոնակարգերում հաճախ հաշվի չի առնված ավանդույթը, և սուգ հայտարարելիս` ամեն երկիր կամայական չափով է իջեցնում դրոշը: Կան երկրներ, որոնք դրոշը նույնիսկ դրոշաձողի մինչև կեսն են իջեցնում: Բայց եվրոպական մի շարք երկրներ, օրինակ, Մեծ Բրիտանիան, հետևելով ավանդույթին, այսօր էլ համազգային սգի օրերին պետական դրոշն իջեցնում է այն չափով, որչափ այն տեղ է զբաղեցնում դրոշաձողի վերնամասում` տեղ ազատելով մահվան աներևույթ դրոշի համար:

Հետաքրքիր է, որ, համաձայն կանոնների, դրոշը սգո դիրքի բերելու համար սկզբում այն բարձրացնում են մինչև դրոշաձողի ամենավերին կետը, ապա սահուն իջեցնում են: Այս նույն կարգով էլ իջեցված դրոշի բարձրացումն է կատարվում:


     Ռուսաստանում պետական դրոշը խոնարհվում է հետևյալ դեպքերում.

· Հունիսի 22-ին, հիտլերյան օկուպացիայի սկսվելու օրը

· Գործող կամ նախկին նախագահի մահվան օրը

· Ավելի քան 100 մարդու կյանք խլած դժբախտ պատահարի օրը

· Որոշ ողբերգական օրերի (օրինակ` Ռուսաստանի դրոշը խոնարհվել է Լեհաստանի Նախագահի ինքնաթիռի կործանումից հետո, չնայած այն քանգամանքին, որ զոհերի թիվը 100-ից պակաս է եղել):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3937 | 0 | 0
Facebook