Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սիրահարի հետ օրը բարակեց

19:27, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Սիրահարի հետ օրը բարակեց
    
Սիրահարի հետ օրը բարակեց,
     Ուսի մախաղը տխուր շալակեց,
     Երբ դուռը հրեց, վայրահած քամին
     Մթնով պարուրեց անթարթափ քաջին:
     Միտքն ապավինեց աչքի տեսածին
     Հարդագող պապի ծիրի մեջ կաթին,
     Սատանի շապիկ հագցրեց չարքին,
     Բա ուշունց չտա՞ր նմանին կարգին:
     Աղջամուղջի մեջ ի՞նչ սահման պահեր,
     Կնոջ հմայքին շատ էր կարոտել,
     Հազար խրտվիլակ մոտ ու մոտ շարեց,
     Անկորով թուրքին մի կերպ պաշարեց:
     Հենամեջերում ականներ դրեց,
     Ինքն էլ խանդակի եզրին հապաղեց,
     Մեկ էլ երկնքից՝ հյուսիսից հարավ
     Մի ասուպ ընկավ. նա էլ էր ծարավ:
     Սիրո նման է, որ քթիթ տալիս,
     Շողարձակ լուսնի հետքով է գալիս,
     Օրեր են, կանցնեն իրար միահար…
     Աշխարհում ոչինչ չկա անհնար:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2474 | 0 | 0
Facebook