Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
7.10%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

Կասպարովը ադամանդակուռ թագը վաճառել՝ գումարը բաժանել է Բաքվի հայ փախստականներին

Միքայել
Հեղինակ`
Միքայել
11:57, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Կասպարովը ադամանդակուռ թագը վաճառել՝ գումարը բաժանել է Բաքվի հայ փախստականներին
    
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական Կոմերսանտ թերթի հետ զրույցում (3 դեկտեմբեր, 2015թ) ՝ անդրադառնալով իր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հարաբերություններին, պատմել է մի դեպք անցյալից:

    
«1990-ին Կասպարովը աշխարհի չեմպիոնության պայքարում հաղթեց Կարպովին: Ոսկերչական Կառլոֆ ֆիրման Կասպարովին նվիրեց ադամանդակուռ թագ, որի վրա կար 1118 հատ սև ու սպիտակ ադամանդ: Նա որոշեց վաճառել թագը և գումարը փոխանցել հայ փախստականներին: Անգամ գնորդ էր հայտնվել, ինչ որ մի արաբ շեյխ: Սակայն շեյխն անհետացավ, իսկ Կասպարովը արդեն գումարը խոստացել էր փախստականներին: Այդ ժամանակ ես գնեցի այդ թագը», - ասել է Իլյումժինովը:

    
Կասպարովը մինչև 1990-ի հունվարյան Բաքվի ջարդերը ապրում էր Ադրբեջանի մայրաքաղաքում:

    
2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով իր հայտարարության մեջ, Կասպարովը զուգահեռներ անցկացրեց 1990 թվականի Բաքվի կոտորածների հետ:

    
«Ինչպես ցանկացած մեծ չարագործություն, դժվար է առերեսվել դրա հետ, սակայն դա պետք է անել: Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք դիմագրավել նրան և մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն իր իրական անունով կոչելու, հատկապես այս դեպքում, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների նախամայրն է», - հայտարարել էր Կասպարովը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
351 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ