Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գյուտարարը

23:53, շաբաթ, 07 հունվարի, 2017 թ.
Գյուտարարը

Բազմամյա փորձերից հետո մի գյուտարար բացահայտում է կրակ ստանալու գաղտնիքը և մեկնում է հյուսիսային ձնապատ երկրամասեր: Նա իր հետ տանում է անհրաժեշտ գործիքներ, որպեսզի տեղաբնիկներին սովորեցնի կրակ ստանալու արվեստը: Նա բոլորին բացատրում է կրակի բոլոր օգուտներն ու առավելությունները, և տեղաբնիկներն այնքան են հետաքրքրվում, այնքան են հափշտակվում նորամուծությամբ, որ մոռանում են նույնիսկ շնորհակալություն հայտնել, երբ մի օր գյուտարարն աննկատելիորեն անհետանում է: Գյուտարարը շատ հազվագյուտ հոգու տեր մարդ էր, նա ամենևին չէր ձգտում մեծարման ու հոգ չէր տանում, որ իրեն հիշեն. նա ընդամենն ուզում էր, որ մարդիկ օգուտ ստանան իր գյուտից:

Տեղաբնիկների մյուս ցեղին նույնպես շատ է հետաքրքրում հայտնագործությունը: Բայց օտարերկրացու հեղինակությանը նախանաձող շամանները մի օր հարձակվում են գյուտարարի վրա ու սպանում են նրան: Սպանության կասկածը իրենցից վանելու համար նրանք Մեծ գյուտարարի մեծ պատկերը դնում են իրենց գլխավոր տաճարի սրբարանում: Գյուտարարի մահվան առթիվ հոգեհանգստյան պատարագի հատուկ տեքստ է գրվում, որում մեծագույն հարգանքով հիշատակվում էր նրա անունը և խոստում էր տրվում հավերժացնել նրա հիշատակը: : Հատուկ ուշադրություն էր դարձվել, որ հոգեհանգստյան պատարագում երբևէ ոչինչ չփոխվի: Կրակի ստացման գործիքները հատուկ գանձանակում էին դրվել. տաճարի բարձրաստիճան հոգևորականները հայտարարեցին, թե գործիքները կապաքինեն բոլոր նրանց, ովքեր ձեռքով կհպվեն այդ գործիքներին: Ամենագլխավոր հոգևորականը ստանձնեց գյուտարարի կյանքի մասին նյութեր հավաքելու գործը: Նրա մասին նյութերի ժողովածուն շուտով սուրբ գրքի զորություն ստացավ. գյուտի հեղինակի անմնացորդ սերն ու բարությունը այդ գրքում ներկայացվում էր որպես ընդօրինակման լավագույն օրինակ, գրքում ըստ ամենայնի փառաբանվում էր նրա սքանչելագործությունը, իսկ նրա գերբնական բնույթը խոնարման առարկա դարձավ: Հոգևորականները բոլոր միջոցները ձեռք առան, որպեսզի գիրքը պահպանվի ապագա սերունդների համար, իսկ իրենք՝ գիրքը կազմողները, մեկնաբանեցին նրա գաղափարների իմաստն ու նրա կյանքի ու մահվան մեծ նշանակությունը: Եկեղեցականները մահապատժի ենթարկեցին կամ եկեղեցուց վտարեցին բոլոր նրանց, ովքեր փորձեցին նենգափոխել գրվածքը:

Մարդիկ այնքան էին վախենում խախտել գրքի կրոնական հանձնարարականները, որ լիովին մոռացան, թե ինչպես պետք է կրակ արվի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4224 | 0 | 0
Facebook