Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐԱՂԸ, ՍԻԳԱՐԵՏԸ, ԿՅԱՆՔԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
01:47, ուրբաթ, 06 հունվարի, 2017 թ.
ԱՐԱՂԸ, ՍԻԳԱՐԵՏԸ, ԿՅԱՆՔԸ

Արաղն ու ծխախոտը մեր կյանքնա:

Ավելի ճիշտ՝ ըտենց են սարքել կյանքը, որ առանց արաղի ու ծխախոտի մարդը իրա ապրելը չպատկերացնի:

Ծխելն էլ, խմելն էլ, մեկը մյուսից վերան բաներ են: Էրկուսն էլ որպես թույն, քայքայում են մարդու առողջությունը, անշրջելի հարված հասցնում մարդու հոգեկանին: Էս առումով, մարդուց անբանական կենդանի չկա: Օրինակ, հանդիպում են՝ սիգարետ են կպցնում՝ ի նշան ուրախության: Շունը օրինակ իրա պոչնա շարժում, երբ հանդիպումա իրա նմանին, կամ երբ որ՝ շվվցնում են: Նույնիսկ շունը իրան վնաս չի տալիս, բայց մարդը էն արարածնա, որ իրան վնաս պատճառելը համատեղումա տարօրինակ կերպով ուրախության ու տխրության պահերի հետ: Օրինակ, թաղման ու հարսանիքի ժամանակ սիգարետ կպցնելով: Սիգարետ են կպցնում, երբ որ կանգառում են ըլնում՝ ավտոբուս սպասելուց: Ծխում ու խմում են համարյա ամեն տեղ ու որդեղ ասես: Ծխում են անկողնում, զուգարանում՝ միզելուց ու քաքելուց, դրսում, կանգառներում, ռեստորաններում, սրճարաններում, շքամուտքերում, ծխում ու փչում են անամոթաբար, անհարգալից կերպով դիմացինի քթերի մեջ, երբ էդ դիմացինը սնվումա: Ծխում են նույնիսկ անմիջապես սնվելուց հետո՝ թույլ չտալով օրգանիզմի վերականգնվելու բնական պրոցեսը: Նիկոտինը սպանումա սպիտակուցները, քայքայումա էնքան անհրաժեշտ վիտամին C - ն: Ծխողները սիիրում են ասել. ՝՝ՈՒՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԾԽՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՆՍՏԸՑՆԻ՝՝ մաքուր օդում առողջությունը ամրապնդող զբոսանքի փոխարեն: : Ծխելն ու խմելը մտնում են մարդու ինքնակործան պահանջմունքների մեջ: Տոները ծխելուն ու խմելուն տալիս են համակարգված տեսք: Երբեմն խմում են՝ որպես զակուսկի գործածելով սիգարետը: Խմած ժամանակ էլ ահավոր շատ են ծխում, քանի որ ալկոհոլը արդեն թմրացնումա ուղեղի էն շերտերը, որոնք պատասխանատու են չափի ու զգացողությունների համար: Խմած մարդը անջատված կարա մի քանի տուփ սիգարետի մուխ կուլ տա թոքերով ու անջատված ուտի:

Խմած մարդը միանգամիցա ցույց տալիս իրա դեմքը:

Ծխում ու խմում են համակարգված ձևով՝ տոներին, առիթից առիթ, կամ՝ ամեն հարմար առիթով, երբ պակասումա արյան մեջ նիկոտինի քանակությունը: Նարկոմանիան ու նարկոմանները էլ ո՞նց են ըլնում: Ալկոհոլն էլ, սիգարետն էլ դրանք թմրանյութեր են, հեռվից արձակված գնդակներ, որոնք վաղ թե ուշ հասնելու են իրանց թիրախներին՝ հիվանդություւնների, քաղցկեղի տեսքով: Ծխող մարդու վրայից ու բերանից զզվելի գարշահոտա գալի: Իսկ թե ինչա կատարում նիկոտինը ծխող մարդու թոքերի հետ, կարելիյա կռահել բերանից էկած տհաճ հոտից, որը գալիսա թոքերից արտաշնչված օդով:

Հետևաբար, մեր էս տեսակ կուլտուրան՝ որպես ոչ ժառանգաբար փոխանցվող ինֆորմացիա, սարսափելիյա ու կործանարարա: Բայց խմողի ու ծխողի համար նման խնդիր գոյություն չունի. ինքը ՝՝վայելումա՝՝ կյանքը: Բայց իրա կյանքը իրականում գտնվումա ծխելու ու խմլու մեջ, որից դուրս անհնարա կյանքը:

Նման կուլտուրայում չխմող ու չծխող, լայն իմաստով՝ թմրանյութեր չգործածող, ուղեղը, հետևաբար՝ հոգեկանը մաքուր պահող մարդը, հիվանդ ու տարօրինակ մարդա դիտվում: Որոշ դեպքերում նույնիսկ՝ չմարդ: Կուլտուրան ընենցա սարքած, որ չխմող ու ճծխող մարդը իրան մեկուսացած զգա ոււ դատապարտվի ծխողների ու խմողների բազմության կողմից. ՈՎ ՄԵՐ ՀԵՏ ՉԻ՝ ՄԵՐ ԴԵՄԱ: Լսած կլնեք սեղանի շուրջը նմանատիպ արտահայտություններ. ՝՝Կարողա՞ հիվանդ եմ, որ չխմեմ. լի՛ց՝՝:

Նույնիսկ սեքսով զբաղվելու համար շատ դեպքերում մարդ պետքա արաղ ունենա, որ խմի իրա սեռական օբյեկտի հետ ու որ նոր հետո սեքսը կայանա: Հավանաբար խմում են, որ իրանց բարդույթներից դուրս գան, իրանց ավելի վստահ զգան: Այսինքն զգան ավելին, քան որ իրանք կան իրականում: Փաստորեն, սեքսը պրոցեսա, իսկ խմելն ու ծխելը սեքսից առաջ՝ պարտադիր ծեսա, չնայած որ նպատակը սեքսնա:
     Իրավունք ունի չծխող ու չխմող մարդը՝ որպես բանական մարդ տեսակին պատկանող, մի աստիճան իրան վեր դասի խմողների ու ծխողների մոլորյալ բազմությունից: Դրա իրավունքը հաստատ ունի:
     Ձեռի հետ էլ. ԻՍԼԱՄԸ հարատևելու մեծ իրավունքներ ունի, Քրիստոնեությունը՝ չէ:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     05.01.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2992 | 0 | 0
Facebook