Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուրբ ծնունդ

Henry
Հեղինակ`
Henry
19:03, հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
Սուրբ ծնունդ
     Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։

Առաջին քրիստոնյաները հրեաներն էին և չէին նշում Սուրբ ծնունդը (ըստ հուդայական դավանաբանության՝ մարդու ծնունդը «վշտի ու ցավի սկիզբն է»:) ։ Քրիստոնյաների համար դավանաբանական տեսանկյունից առավել կարևոր էր համարվել ու համարվում Քրիստոսի հարության (Զատիկ) տոնը։ Այն բանից հետո, երբ քրիստոնեական համայնք մուտք գործեցին հույները (և այլ հելլենական ժողովուրդներ), հելլենական սովորույթների ազդեցությամբ սկսվեց տոնվել Քրիստոսի ծնունդը։

Քրիստոնեական հնագույն Աստվածահայտնության տոնը հունարի 6-ին գաղափարապես համընկնում էր և՛ Սուրբ ծննդի, և՛ Սուրբ մկրտության հետ, որոնք հետագայում դարձան առանձին տոներ։

Դեկտեմբերի 25-ը՝ որպես «Հուդայի Բեթղեհեմում Քրիստոսի ծնունդ», առաջին անգամ հիշատակվում է 354 թվականի Ժամանակագրությունում, որը հիմնվում է 336 թվականից սկիզբ առնող օրացույցի վրա։ Նույն օրն այնտեղ նշված է հռոմեական աշխարհիկ N (atalis) Invicti տոնը։ Այս համեմատաբար ուշ վկայությունը բերում է այն մտքին, որ Սուրբ ծնունդը հետնիկիյան տոն է՝ հաստատված լարվածակետին և որպես պատասխան dies natalis solis invicti-ին (Անհաղթ արևի ծննդյան օր), որը հաստատվել է 274 թվականին Ավրելիանոս կայսեր կողմից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
19828 | 0 | 0
Facebook