Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՎ ՈՒՄ ՀԵՏ ՊԱՏԱՀԻ և ԵՐԲ ՊԱՏԱՀԻ

22:41, հինգշաբթի, 28 փետրվարի, 2013 թ.
ՈՎ ՈՒՄ ՀԵՏ ՊԱՏԱՀԻ և ԵՐԲ ՊԱՏԱՀԻ

Բոլորս էլ հանդիպած կլինենք թեք մազափնջով նեղ տաբատով, աչքերը մուգ ներկած, վարդագույնի ու սևի համադրությամբ հագնված տղաների ու աղջիկների ։ Նրանք էմոներն են ։ Էմոն ենթամշակույթ է, բառը առաջացել է անգլերեն emotional բառից (էմոցիոնալ) ։ Գերմանացի հոգեբանների կարծիքով էմոյի հիմքում ընկած է ռոքը ։ Սա երաժշտական ուղղություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 80 –ականներին։ Երբ ձևավորվեց էմո շարժումը նրանք հասարակությունից տարբերվում էին մի քանի հատկություններով` բուսակեր էին, չէին ծխում, ալկոհոլ և թմրամիջոց չէին օգտագործում։

Նրանք ընդունում են ինքնասպանուրյան գաղափարը, իսկ երակները կտրելը իրենց համար սովորական երևույթ է դարձել։ Երբ լրանում է էմոների տասնինը տարին նրանք իրենց նետում են բարձր վայրից, վերջ տալով կյանքին։

Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում էմոները հայտնվել են 2006-ին ։ Էմոյությունը հիմնականում ավարտվում է բուհական տարիների սկզբնական կուրսերում։ Հիմնականում անցումային տարիքի դեռահասներ են, լսում են էմո երաժշտութուն (էմոն նաև երաժշտական ոճ է) ։

Էմոները համեմատած գոթերի հետ շատ զգացմունքային են` լացում են պատեհ- անպատեհ, նրանց պատկերացումներն այլ են սիրո ու երջանկության հարցերում ։ Սիրում են մերկանալ միմյանց հետ։ Առաջնորդվում են հետևյալ սկզբունքով` ով ում հետ պատահի, և երբ պատահի։

Սառան 16 տարեկան էր, երբ ընտանիքով Մասիս քաղաքից տեղափոխվեցին Երևան, սիրահարվեց մի տղայի, որն էլ հետագայում պարզվեց որ էմո է, քանի-որ աղջկան դուր էր գալիս էմոների հագնվելաոճը, ներքաշվեց նրանց խումբ, որն անվանվում էր RIGEJ (էմոները հանդես են գալիս խմբերով, և ցանկացած խումբ ունի իր անվանումը) ։ Նրանց օրենքը խմբից դուրս սեր կամ սեռական հարաբերություններ թույլ չի տալիս։ Երբ աղջկա ծնողները իմացան ամբողջը, նրան տանից վռնդեցին ։ Զմեռ, ցուրտ ։ Նրան օգնության հասան նորաթուխ էմո ընկերները։ Տանից դուրս գալուց հետո ուրախ էր, որովհետև սիրած տղայի հետ էր ։

Անցավ մոտ մեկ շաբաթ. Լրացավ տղայի տասնինը ամյակը… Տղան ինքնասպան եղավ։

Սառան խոստացավ, որ չի լքի խումբը, դրժելով երդումը։ Որոշ ժամանակ անց աղջնակի ընկերուհին եվս ապրեց այդ ճակատագրական տարիքը … Սառան հրաժեշտ տվեց նաև ընկերուհուն։ Աղջիկը հուսալքվեց, բայց այժմ էլ շարունակում է մնալ խմբում ։

Այս պատմությունն ինձ պատմեց մի տղա, ով հետաքրքրվում և ուսումնասիրում է էմոների կյանքն ու կենցաղը ։ Լևոնը ձեռնամուխ է եղել հակաէմոյական շարժում ստեղծելուն։

Էմոներ կան ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ Երևանում նրանց կարելի է հանդիպել ամեն փայլափոխի, հիմնականում խմբերով։

Նրանք նաև խուսափում են շատ խոսելուց։

Մի տղա կար անունը Ամո (համենայնդեպս այդպես ներկայացավ), պատմեց, որ երեք տարի առաջ մտել է էմոների խումբ, ծնողներ չունի, ասում է . «ախպորս հարսանիքին սաղ մեռան, ես հիասթափվեցի ամեն ինչից ու դառա էմո, հիմա մենակ եմ ապրում» Ամոյի հետ զրույցում, պարզ դարձավ, որ տղան հիասթափված է կյանքից, չի աշխատում, ընկերուհի չունի «որ մի աղջկա հետ խոսում եմ, որ իմանումա որբ եմ, էլ չի խոսում» ։

Նրանք աշխատում են թաքնվել հասարակությունից, ու եթե այսպես շարունակվի ստիպված կլինեն դեռ երկար թաքնված ու չընդունված մնալ հասարակության կողմից ։

Նրանց անհրաժեշտ է լուրջ հոգեբանական օգնություն, մեր բարքերն ու կենցաղը դեռ երկար ժամանակ չի կարող համակերպվել նրանց կարգավիճակին։


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8091 | 3 | 0
Facebook