Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

18:21, ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2016 թ.
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2016 թվականի դեկտեմբերի 19-ից 23-ն անմոռանալի հուշեր կթողնի ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների մեջ: Դպրոցում անցկացվեցին Ամանորին նվիրված միջոցառումներ: Տարբեր էին միջոցառումներն իրենց բնույթով` վիկտորինաներ, փոքրիկ ներկայացումներ, խաղ-մրցույթներ: Տոնական ձևավորված դասարաններ, ուրախ և վառ տրամադրություն, հաճելի և պատասխանատու աշխատանք, առողջ մրցակցություն. ահա թե ինչ մթնոլորտ էր տիրում դպրոցում: Ոգևորված էին ոչ միայն աշակերտները, այլև նրանց ուսուցիչներն ու ծնողները:

Թող մեր փոքրիկների շուրթերից հնչած ամանորյա բարեմաղթանքները դառնան իրականություն` բոլորիս բերելով խաղաղություն, առողջություն, սեր և անսպառ ժպիտներ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4713 | 0 | 0
Facebook