Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շամիրամը ծաղրել, նախատել ու խրատել է անկշտում փողամոլներին

23:42, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
Շամիրամը ծաղրել, նախատել ու խրատել է անկշտում փողամոլներին

Ասորեստանի փառահեղ, բայց նաև նենգամիտ ու վավաշոտ թագուհին` Շամիրամը, կարգադրում է իր դամբարանին հետևյալը փորագրել.


     «Այն թագավորը, որը փողի կարիք կունենա, թող քանդի այս դամբարանը ու վերցնի այնքան, որքան իրեն անհրաժեշտ է»: Եվ, ահա, Պարսկաստանի Դարեհ արքան ավերում է դամբարանը, բայց փող չի գտնում` բացառությամբ մի գրության, որն հետևյալն է բարբառել. «Դու տխմար ու փողամոլ մարդ ես, այլապես մեռածներին չէիր անհանգստացնի»:

Մ.թ. երկրորդ դարի հույն հռետոր և քերականագետ Աթենեոս Նավկրատոսցին ասում է, թե Շամիրամը սկզբում ընդամենը «Ասորեստանի թագավորի արքունիքում ծառայող բազմաթիվ աննշան կանանցից մեկն է եղել` բայց այնքան գեղեցիկ, որ իր գեղեցկությամբ նվաճել է արքայի սերը»: Երբ նա թագավորի կինն է դառնում` ամուսնուն կարողանում է համոզել, որ ընդամենը 5 օրով իրեն վստահի պետության ղեկը: Թագավորական հագուստ հագնելով ու իշխանության խորհրդանիշ գավազանը ձեռքն առնելով՝ նա անմիջապես կարգադրում է ճոխ խնջույք կազմակերպել, որի ընթացքում կարողանում է բոլոր զորահրամանատարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին իր կողմը գրավել: Երկրորդ օրը նա ժողովրդին ու ազնվականությանը կարգադրում է իրեն արքայական պատիվներ մատուցել, իսկ իր ամուսնուն զնդանը նետել: Ահա այսպես է այս վճռական ու համարձակ կինը տիրում գահին ու իշխում մինչև խոր ծերություն` կատարելով բազմաթիվ մեծ գործեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4816 | 0 | 0
Facebook