Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (01.01.1886-21.12.1955)

20:41, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (01.01.1886-21.12.1955)

Հայրենիք
    
Հայրենի հող լինելուց բացի, այն այդ հողի վրա ապրող մարդկանց արյան և հոգու միությունն է, որովհետև արյամբ շաղախված հողն է հայրենիք դառնում: Հայրենիքը ստեղծվեց այն օրը, երբ մարդն առաջին անգամ գիտակցաբար մահացավ իր հողի համար: Զատեցե՛ք նախահայրերի աճյունը հայրենի հողից և կստանաք երկիր մշակելի, բնակավայր, բայց ո՛չ երբեք հայրենիք: Հայրենիքը մեծ մեռելների շիրիմների վրա է բարձրանում: Իր ընտիր նահատակների պաշտամունքը չունեցող ժողովուրդը ապերախտ է ու բարբարոս, անարժան անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սուրբ աճյունից է բարձրանում:
     Ժողովրդի բարոյական նկարագիրը պայմանավորված է նաև նրանով, թե որքանով է ջերմ նրա պաշտամունքն իր մեծ նվիրյալների նկատմամբ: Այդ նրանք են դառնում մեր զինակիցը պատերազմների ժամանակ:
     Պաշտամունք այն մարդկանց հիշատակի նկատմամբ, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենիքի զոհասեղանին: Դրանք Ավարայրի անմահ քաջերն են, մեր բոլոր ճակատամարտերի հերոսները:
    
     Երկիրը հայրենիք է միայն ա՛յն դեպքում, երբ քո պատմական ճակատագրի՛, արյա՛ն, մշակույթի՛, սրբությունների՛, արժեքների անբաժան մասն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8234 | 0 | 0
Facebook