Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԱԶԱՐԻ ՓՌՇՏՈՑԸ ՈՒ 1988 - ի ԺԱԺՔԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
14:26, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
ՆԱԶԱՐԻ ՓՌՇՏՈՑԸ ՈՒ 1988 - ի ԺԱԺՔԸ

Ռոբերտ Սահակյանի հայտնի մուլտֆիլմում, երբ Նազարը փռշտումա ու սարը անցնումա հողի տակ, հսկաները ծնկի են գալի Նազարի առաջ: Բայց կողքից մեկը ասումա հսկաներին. «Ա՛յ ցանցառներ, սա հրաբխից էր»: Հսկաներն էլ թե՝ «Հրաբուխն էլ փռշտոցից էր»:

Տգիտության վրա կառուցվող դասական քրմա - տերտերական մանիպուլյացիա, որդեղ ձեռնածությունը ընդեղա, որ նույն երաշտի դեպքում երբ անձրև գա՝ կասեն՝ աստծո մատնա խառը, բայց եթե անձրևը հեղեղ դառնա, կասեն՝ սատանի գորձերից էր:

Հակառուսական շանտաժի սիրահարներին համար նշանակություն չունի, որ Հայաստանը գտնվումա սեյսմոակտիվ գոտում ու երկրաշարժերը նորություն չեն էղել ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ համար: Կհավատայի, որ Սպիտակի երկրաշարժը «կազմակերպած» ըլնեյին ռուսները, եթե Սպիտակի կամ Գյումրու տակը գոնե մեկուկես - էրկու կիլոմետր խորության մեջ միջուկային պայթյուն կազմակերպած ըլնեյին: Բայց նույնիսկ ստորերկյա միջուկային պայթյունի ակնհայտ հետևանքները տարբերվում են երկրաշարժից: Տեսանյութեր շատ կան յութուբում, նայեք ու համեմատեք:
     Օրինակ տայեք ըստեղ https://www.youtube.com/watch?v=yIK8P1Ot8I8
    

     Մյուս կողմից, եթե Ճապոնիայի նման բարձրակարգ տեխնոլոգիաներով սարքված ըլնեյին շենքերը, որոնք ընդամենը պառկում են ութ կամ իննը բալանոց ցնցումից, որից ճապոնացիք դուրս են գալիս նվազագույն կորուստներով, էսօր նման հիմար վարկածներ չէին շրջանառվի: Կմեռներ առավելագույնը մոտավոր - կոպիտով վեկալած մի իրեք հազար մարդ, էսօր եկեղեցի կգնային, մոմ կվառեյին ու կցրվեյին տներով՝ առանց ավելորդ զավզակությունների: Ճապոնիայում ամեն օրա երկրաշարժ ըլնում տարբեր ուժգնության: Բայց իրանք բավականին տեղյակ մարդիկ են ու հիմարաբանությամբ զբաղվելու փոխարեն բարձրակարգ տեխնոլոգիաների վրա են հուսադրվում, ոչ թե էշ - էշ դուրս տալի: Հազիվ թե 300 մարդու զոհվելու դեպքում նման հակառուսական անգրագետ աղմուկ բարձրացնեյին արևմտականները ու նույնքան էլ տգետ լիբերալները: Փլատակների տակ զոհվածների մեծ քանակությունը, խեղանդամվածների հոծ բազմությունը լավ ազդումա զգացմունքայնության բարձրացման վրա:
    
     Արևմտականներին ասեմ, որ միջուկային ռումբից ավելի ուժեղ ռումբա տեղադրված էղել Հայաստանում . Արցախյան շարժումը:

Ընենց որ, ավելորդ կատաստրոֆաներ կազմակերրպելու կարիքը չկար:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     29.12.2016

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3043 | 0 | 0
Facebook