Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԲԱՐԻՆ ԱՐԱ» 9-ՐԴ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱԿՑԻԱ

13:19, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2016 թ.
«ԲԱՐԻՆ ԱՐԱ» 9-ՐԴ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱԿՑԻԱ

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 12-ը Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը մասնակցեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և «Խաչվող ուղիներ» ՍՀԿ-ի կողմից կազմակերպված «Բարին արա» 9-րդ ավանդական համաքաղաքային բարեգործական ակցիային: Ակցիային մասանակցեցին դպրոցի 1-9-րդ դասարանների բոլոր աշակերտները, որոնք հագուստով և քաղցրավենիքով ծանրոցներ ուղարկեցին Հայաստանի և ԼՂՀ տարբեր զորամասեր:

Դպրոցը մասնակցեց նաև ամփոփիչ միջոցառման ժամանակ կազմակերպած ցուցահանդես-վաճառքին և վաճառքից գոյացած ողջ գումարը ներդրեց «Համախմբման 1 նախաձեռնություն» բարեգործական նպատակի համար:

Ակցիայի ավարտին կազմակերպված միջոցառման ժամանակ Վանաձորի № 4 հիմնական դպրոցն ակտիվ համագործակցության և ամենամյա համաքաղաքային ակցիայի ընթացքում բարեգործական նախաձեռնություններով հանդես գալու համար արժանացավ շնորհակալագրի և գավաթի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4261 | 0 | 0
Facebook