Հնչուն դրամին պատկերս հատած
Թերամտեցի ինչք և ապարանք,
Ներհակաբան եմ ամենքին, Աստվա՜ծ,
Բազմարծաթ մեկը՝ խորքի մեջ ժլատ:
Տուրևառի մեջ քանի մանկամարդ
Ուրիշի աչքով փայլս ուրացան,
Նույն տողանով էլ ուզվոր և թավադ
Անբախտ օրերիս ծիրին մոտեցան:
Կտուցս քարին դեմ տվին, սակայն
Բացաբնակիս՝ հազար տեղ խաչված,
Օտար կարգեցին, առանց այն անկյան,
Ուր օրորոցս վաղուց էր խազված:
Ով հարգս գիտեր, ինձ էր կորցրել
Խեղկատակների դիմազուրկ երթում,
Կզացած այսպես, վաղ էր կորացել
Արտացոլանքս մահվան այս հերթում: