Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրթությունը` ապագային ուղղված գործիք

Nan Zeynalyan
Հեղինակ`
Nan Zeynalyan
20:14, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2016 թ.
Կրթությունը` ապագային ուղղված գործիք

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփեց 2016 թվականին կատարված աշխատանքները: Նախքան ոլորտում կատարված հաշվետվությանն անցնելը՝ նախարարը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ տարվա ընթացքում կրթության հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար: Անդրադառնալով նախարարության տարեկան գործունեությանը` Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել հանրակրթության ոլորտին, որտեղ երկու հիմնարար փոփոխություն է կատարվել. բեռնաթափվել է 12-րդ դասարանի կրթական ծրագիրը և անդրադարձ է կատարվել կրթակարգին: Վերջինիս զուգահեռ աշխատանքներ են տարվել նաև «Արարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրի ներդրման ուղղությամբ, որն այս տարվանից դիտարկվելու է ոչ թե այլընտրանքային կրթական ծրագիր, այլ ներմուծվելու է կրթակարգի մեջ` որպես բարձրագույն որակ:

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նախարար Մկրտչյանն ընդգծեց, որ տարվա ձեռքբերումը ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին անդամակցումն է, որտեղ Հայաստանն արդեն ծրագրի լիարժեք անդամ է, որը աշխարհի հզոր նորարարական ռեսուրսներից է՝ շուրջ 70 մլրդ եվրո բյուջեով:

Հարց ուղղվեց նաև ՀՀ կառավարության հանձնարարականների վերաբերյալ, որին ի պատասխան՝ նախարարն ընդգծեց, որ դրանց կատարման նպատակով ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ կոնկրետ ժամանակացույցով: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ բոլոր գործընթացները՝ իրական արդյունքներով, նախատեսվում է ավարտել 2017 թվականի ընթացքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4298 | 0 | 0
Facebook