Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամանորը Կապանի N 13 հիմնական դպրոցում

13:55, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2016 թ.
Ամանորը Կապանի N 13 հիմնական դպրոցում

Կապանի N13 հիմնական դպրոցում ամանորյա շունչը զգացվում էր տոնական տեսք ստացած միջանցքներից, դասարաններից: Հետաքրքրիր իրարանցումն հուշում էր, որ նախապատրաստվում է երեխաների համար ամենասպասված միջոցառումը՝ Ամանորի հանդեսը: Դեկտեմբերի 21-23-ը I-IX դասարանի աշակերտները իրենց մեծ և լուսավոր սրահներում սկսեցին Ամանորին նվիրված հույզերի ու երազների հեքիաթը:
     Երեխաները ոչ միայն հմտորեն կարողացան ներկայացնել իրենց սովորած երգերն ու պարերը, ասմունքն ու դերախաղերը, այլ նաև հաճելի մթնոլորտ և ուրախ տրամադրություն ստեղծեցին իրենց ու հանդիսատեսի համար՝ արժանանալով գովեստի խոսքերի և ծափահարությունների:
     Միջոցառումն արժևորվեց նաև նրանով, որ այն բացի գրական-գեղարվեստական հաջողված պատկերներից ունեցավ իմացական ու ճանաչողական նշանակություն:
     Միջավայրը լի էր տոնական քնքուշ ու նուրբ շնչով:
     Տնօրենը իր ողջույնի խոսքում նշեց.
     «Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
     Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով:
     Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկակիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ:
     Թող 2017 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:
     Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված, այլեւ ավանդական ու ընտանեկան տոն է: Մեր ԴՊՐՈՑՆ էլ մի մեծ ընտանիք է, որն իր մեջ կրում է ավանդական ընտանիքին հատուկ բարի կամեցողության, պատրաստակամության, աշխատասիրության ու հայրենասիրության բոլոր լավ որակները:
     Շնորհավորում եմ, մաղթում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ»:
     Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ՄԿԱ փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3044 | 0 | 0
Facebook