Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ…

19:52, հինգշաբթի, 28 փետրվարի, 2013 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ…

Քիչ առաջ ավարտվեց Ազատության հրապարակում կազմակերպված հերթական հանրահավաքը, որը կարծես, թե մարզային այցելություններից հետո ստուգատես լիներ, արդյո±ք ազդեցություն ունեցել է հանրության վրա և՛ քանակական առումով, և՛ էներգետիկայի առումով: Ասեմ, որ որոշակիորեն քնակական առումով կար այդ ազդեցությունը, որը նույնպես վերաբերում էր էներգետիկային: Բայց կա այստեղ մի հետաքրքրական տեսակետ, որ նույն ստուգատեսն անցկացրեց նաև ժողովուրդը այդյոք կար ծրագրային առաջարկներ, թե՝ ոչ: Կարծում եմ, որ Ռաֆֆին նույպես հասկանում է պահի կարևորությունը, թե ինչի է սպասում ժողովուրդը: Եվ կարծում եմ այս տեսակետից ուղղակի անկարող էր չներկայացնել որևէ ծրագրային շտրիխներ, այն էլ Նիկոլի առաջարկած, կարծում եմ, թող ինձ ներեն բոլոր Ժառանգականները, միգուցե սխալվում եմ, միգուցե Ռաֆֆին չէր ցանկանա, որ համաժողովրդական քվեարկությամբ լիներ այդպիսի արդյունք, որ մարդիկ քվեարկեին այլընտրանքային նոր կառավարություն ստեղծելու օգտին: Հիմնավորեմ կարծիքս. 1. նախ ակնհայտ էր, որ ժողովուրդն իր համաձայնությունը տալու էր և տվեց այն, հատկանշական եմ համարում այն, որ դեմ քվեարկած ձեռքերը հիմանականում հարթակին ավելի մոտ կանգնած մարդիկ էին, սովորաբար հարթակին մոտ կանգնում են «յուրայինները» … 2. Եվ, եթե այդ հիմնախնդրը այդքան կարևոր էր, որ ժողովրդի քվերակությամբ անպայման ընդունվեր, ապա այդ քվերկությամբ անցնելու փաստը հենց հրապարակում էլ պետք էր հրապարակվեր, այլ ոչ թե հետո այն հրապարակելու պայմանով և, եթե սա հրապարակային ժողովրդավարություն է, ապա այս հարցի մասին էլ ում հետ պետք է քննարկվի, բացի ժողովրդից…

Հուսով եմ և ցանկանում եմ, որ սխալվեմ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3285 | 0 | 0
Facebook