Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փրկարար կարող է դառնալ նա, ով ունի տիեզերքի չափ հոգի՝ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
14:39, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2016 թ.
Փրկարար կարող է դառնալ նա, ով ունի տիեզերքի չափ հոգի՝ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
    
    

Փրկարար կարող է դառնալ նա, ով ունի տիեզերքի չափ հոգի, չբեկվող կամք, անձնազոհության աստիճանի սեր մարդու նկատմամբ, համապատասխան պատրաստվածություն և գիտելիքների մեծ պաշար:

Փրկարարը մարդու տեսակ է` «մարդու մեջ փրկիչ»: Այս մասնագիտության առաքելությունը փրկելն է, ինչ իրավիճակ էլ լինի:

Աղետները հետևում են մարդկության պատմությանը և անկախ կանխատեսելիության հնարավորությունից կան և միշտ կլինեն: եվ այստեղ է, որ կարևորվում է փրկարարական աշխատանքների արդյունավետոթյունը, որն պահանջում է մասնագիտական լուրջ պատրաստությւոն իր մեջ ամբողջացնելով ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական, հոգեբանական և ֆունկցիոնալ կողմերը:

Շուրջ 25 տարի մեր հանրապետությունում անհրաժեշտ և օգտակար գիտելիքների տարածման հույժ կարևոր առաքելությունն է իրականացնում՝ Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիան, որը իր տեսակով միակն է տարածաշրջանում։ Ակադեմիայի ուսումնական գործընթացը նպատակաուղղված է՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում՝ կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4383 | 0 | 0
Facebook