Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

12:57, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2016 թ.
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
     Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում են տոնական միջոցառումները։
     Այսօր հարթակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն էին։
     Նրանք երգով, պարով և բարեմաղթանքներով ճանապարհեցին 2016-ը և ցանկացան, որ 2017-ն իր հետ բերի նոր իղձեր, հույսեր, բերք ու բարիք, խինդ ու ծիծաղ։
     Գալիք տարին թող մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցության, բոլոր ընտանիքներում լսվեն մանուկների ուրախ ճիչեր, հայ զինվորը փառքով տուն դառնա, այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն։ Թող յուրաքանչյուրը գտնի իր կախարդական գիշերվա հրաշքը, չէ որ հենց ինքը՝ Ամանորը, հրաշքներով և կախարդանքներով օժտված մի մեծ երազանք է։
     Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3974 | 0 | 0
Facebook