Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ «ՖԻԶԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻՑ

17:58, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2016 թ.
ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍ «ՖԻԶԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻՑ

2016թ. դեկտեմբերի 9-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց հեռավար դաս «Ֆիզիկա» առարկայից Կողեսի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց ֆիզիկայի ուսուցչուհի Վեհանուշ Մարտիրոսյանը: Դասի թեման էր «Մեխանիկական տատանումներ»: Դասն անց էր կացվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Դասի ողջ ընթացքում կիրառվեց էլեկտրոնային գրատախտակ: Սահիկահանդեսի միջոցով ուսուցչուհին ամփոփեց նախորդ թեման՝ «Մեխանիկական էներգիան»: Ամփոփման համար հանձնարարությունները ներառում էին ինչպես տեսական հարցեր, այնպես էլ խնդիրներ: Յուրաքանչյուր տեսական հարց գնահատվում էր 1-ական միավոր, խնդիրները՝ 2, 3 միավորներ:

Այնուհետև մատուցվեց նոր նյութը: Խթանման փուլում ներկայացվեցին տարաբնույթ մեխանիկական շարժումներ, որոնք հանդիպում են առօրյայում:

Իմաստի ընկալման փուլում ներկայացվեց մեխանիկական տատանումները որպես պարբերաբար կրկնվող շարժումներ: Ուսուցչուհին խոսեց մեխանիկական տատանումների հիմնական բնութագրիչների մասին: Ցուցադրվեց ազատ տատանումներ կատարող մաթեմատիկական ճոճանակը և զսպանակավոր ճոճանակը:

Կշռադատման փուլում ամփոփվեց նոր նյութը «Ի՞նչ գիտեինք/ ի՞նչ սովորեցինք» մեթոդով:

Դասն անչափ հետաքրքիր էր աշակերտների համար, որովհետև նրանց մոտ առաջին անգամ էր կիրառվում տեսադաս:

Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, Վանաձորի № 21 հիմնական դպրոցի տնօրեն Ս. Սուլյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, քաղաքի 10-ից ավելի դպրոցների ԷՀՄ օպերատորներ, ուսուցիչներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5309 | 0 | 0
Facebook