Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց դաս նվիրված Աստվածաշնչի Ոսկանյան տպագրության 350 -ամյակին

Վանաձորի 11 ավագ դպրոց
Մամուլի խոսնակ`
Վանաձորի 11 ավագ դպրոց
13:05, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2016 թ.
Բաց դաս նվիրված Աստվածաշնչի Ոսկանյան տպագրության 350 -ամյակին

Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցի 8-րդ ա դասարանում /ուսուցիչ՝ Ա. Սահակյան/ տեղի ունեցավ բաց դաս նվիրված Աստվածաշնչի Ոսկանյան տպագրության 350-ամյակին:

Դասի բնաբանն էր .

Մեր ձեռագրական գործին վարպետները լավ են կազմակերպել իրենց անմահ ու հավերժական գոչծի էությունը «Ձեռս գնա, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»:

Դասի ընթացքում եղավ անդրադարձ Աստվածաշնչի տպագրության խորհրդանշական մեծ իրադարձությանը, որը շարունակեց հայ ժողովրդի լուսավորման գործին լծված մի խումբ նվիրյալների անմահ գործը:

Աշակերտները և հյուրերը հնարավորություն ստացան դիտելու և ծանոթանալու Աստվածաշնչի եզակի նմուշօրինակի արտաքին տեսքին, որն այսօր գտնվում է Մ. Մաշտոցի անվան մատենադարանում:

Դասի ավարտին ուսուցչուհին աշակերտներին նվիրեց Մայր Թերեզայի սիրո նվերը և պատգամեց, որ այս նվերը յուրաքանչյուրը կրի իր սրտում և միշտ հավատով ու լույսով առաջնորդվի:

Աղբյուրը` vanadzor11@mail.ru
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2098 | 0 | 0
Facebook