Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դաս – միջոցառում:

18:28, հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2016 թ.
Դաս – միջոցառում:
    
    

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4 –րդ դասարանում դաս – միջոցառում էր կազմակերպել դասվար Ս . Խաչատրյանը «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: Դասի թեման` «Աշխատանք, արհեստ, փոխանակություն»: Դասարանը բաժանված էր 4 խմբի . յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր արհեստի մի ճյուղ: Աշակերտները համապատասխանաբար ձևավորել էին սեղանները /աշխատանքային գործիքներ, բանջարեղեն, ընդեղեն, թելեր, բրդյա հագուստներ/: Ներկայացվեց և կարևորվեց աշխատանքի և արհեստի դերը մարդու կյանքում «Աշխատանքը բուժիչ բալասան է . այն աղբյուր է առաքինությունների»

: Կազմակերպվեց «Ապրանքափոխանակում» խաղը, որը նպաստեց արարելու, ստեղծելու կարողութունների ձևավորմանը: Այնուհետև հնչեցին իմաստախոսություններ, ասույթներ նվիրված արհեստներին և աշխատանքին: Դաս- միջոցառումն ավարտվեց հայկական ժողովրդական «Բոստան եմ ցանել ...» աշխատանքային երգով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4071 | 0 | 0
Facebook