Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄԵՐ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

10:55, հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2016 թ.
ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄԵՐ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Օրերս Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեցին դասղեկի ժամեր:

2016 թ-ի դեկտեմբերի 5-ին 7 Ա և 7 Գ դասարաններում անցկացվեցին դասղեկի ժամեր՝ նվիրված Արամ Խաչատրյանին և նրա երկու ստեղծագործություններին՝ «Գայանե» բալետին և «Ջութակի կոնցերտ» -ին: Դասը կազմակերպել էին աշակերտական խորհրդի անդամներ Ժասմին Ամիրյանը /8 Ա դասարան/ և Մերի Միքայելյանը /9 Բ դասարան/: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրեններ, 7 Ա և 7 Գդասարանների դասղեկները:

Դասի սկզբում աշակերտներին ներկայացվեցին հետաքրքիր տեղեկություններ մեծ կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ: Այնուհետև աշակերտները դիտեցին բալետը և ունկնդրեցին կոնցերտը: 7 Բդասարանի աշակերտուհի Լուսինե Սաքունցը կատարեց հատվածներ մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններից:

Դեկտեմբերի 6-ին աշակերտական խորհրդի անդամներ Էլեն Հարությունյանը /8 Բ դասարան/, Էմիլյա Դարչինյանը /8 Ա դասարան/ և Աիդա Կլեկչյանը /8 Ա դասարան/ 6Գ դասարանում կազմակերպեցին դասղեկի ժամ՝ նվիրված հայտնի երաժիշտ, դաշնակահար Էդվարդ Գրիգին: Սկզբում նրանք ներկայացրեցին Էդվարդ Գրիգի կենսագրությունը, ապա դիտեցին «Լեգենդ Գրիգի մասին» մուլտֆիլմը: Դրանից հետո մի քանի անգամ ունկնդրելով Գրիգի ստեղծագործությունները՝ աշակերտները փորձեցին կռահել դրանք: Վերջում աշակերտները հարցերի միջոցով ամփոփեցին դասը:

Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը իր գոհունակությունը հայտնեց աշակերտական խորհրդի անդամներին նման նախաձեռնության համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4009 | 0 | 0
Facebook