Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առաջին ձյուն

21:44, չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2016 թ.
Առաջին ձյուն
     Զարմանալի ու հետաքրքիր է մանուկների աշխարհը՝ խինդով ու բերկրանքով: Արտենիի թիվ 1 միջակարգ դպրոցի բակը վերածվել էր խաղահրապարակի. թեև ձյուն էր տեղում, բայց դա չէր խանգարում աշակերտներին, ավելին . նրանք ոգևորված ձնագնդի էին խաղում, ձնեմարդ պատրաստում: Խաղը դարձավ հետաքրքիր, երբ միջին դասարանի աշակերտներին միացան բարձր դասարանցիները: Իսկապես ձմեռը մտել էր իր լիիրավ իրավունքների մեջ . ակամայից մտածում ես, որ ամեն ինչ մաքուր է ու սպիտակ, դպրոցամերձ հրապարակի ծառերը ձնե բուրգերի և սարերի են նմանվել և իրենց վրա կրում են այնքան փափուկ ու սպիտակ ձյունը: Աշակերտները վայելում էին առաջին ձյան բերկրանքը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3881 | 0 | 0
Facebook