Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆ Է ՈՒՍՏԻ ԽԻՄՄԱՍՏԵՐ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
16:42, չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2016 թ.
ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆ Է ՈՒՍՏԻ ԽԻՄՄԱՍՏԵՐ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ

Ընդունված է համարել, որ ջուրը կյանքի սկիզբն է: Երկրագնդի շուրջ 70 % - ը ծածկված է ջրով, ուստի պատահական չէ, որ այսօր այդ ոլորտը ներկայացնող շատ առաջատար ընկերությունների և բնապահպանական կազմակերպությունների համար ժամանակի հրամայական է դարձել լուծել ջրի խնայողությունն ապահովելու բարդագույն խնդիրը: Մեր հանրապետությունում այս առաքելությունն արդեն մոտ 3 տարի իրականացնում է Խիմմաստեր ՍՊԸ – ն, որը աշխարհում առաջատար չեխական Թոփոլվոթեր ընկերության հետ կնքած պայմանագրի շնորհիվ հիմնել է կոյուղաջրերի մաքրման կայանների արտադրություն և կարողացել Հայաստան բերել կոյուղաջրերի մաքրման եվրոպական փորձը:

Մաքրման կայանները նախատեսված են 5-ից մինչև 3000 և ամելի բնակեցվաց օբեկտների համար, մաքրման աստիճան սահմանված է մինչև 98%: Կայաններն ամբողջովին կարող են փոխարինել կոյուղուն, ինչի շնորհիվ հնարավոր են դարձնում ջրի կրկնօգտագործումը:

Սևանի ավազանում հասարակական նշանակության բազմաթիվ համալիրների առկայության պարագայում մաքրման այլընտրանքային միջոցների կիրառման անհրաժեշտություն է առաջանում: Խիմմաստեր ՍՊԸ – ի գործունեության մեջ առանցքային նշանակություն ունեցող հեռանկարներից մեկն էլ հենց Սևանի ավազանի մաքրումն է աղտոտվածությունից:

OQPipwdl_OA

Կայանը գրեթե ամբողջությամբ պատրաստված է պլաստիկից (բացառությամբ տեխնիկական մասերի), դիմացկուն է եւ նպաստում է հեշտ տեղադրման աշխատանքներին։ Սարքավորումներն աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ եւ մատչելի արժեքով։ Ի տարբերություն այլ մաքրման կայանների՝ այս կայանում airobic գործընթացների միջոցով վատ հոտերը վերացվում են, ինչն էլ հնարավորություն է տալիս կայանը տեղադրել բնակելի շենքերում։

Խիմմաստեր ընկերության գործունեությունն իրականացվում է Մեդիսար ՍՊԸ – ի անմիջական օժանդակությամբ, ինչի շնորհիվ տարեցտարի ավելի է ամրապնդվում ընկերության առաջատար դիրքը մեր հանրապետությունում` ապահովելով ջրային ռեսուրսների օպտիմալ ու գրագետ օգտագործման նորանոր լուծումներ և այլընտրանքային տարբերակներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4167 | 0 | 0
Facebook