Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանաստեղծության ժամ Արտենիի թիվ 1 մինակարգ դպրոցում

23:32, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Բանաստեղծության ժամ Արտենիի թիվ 1 մինակարգ դպրոցում


    
     Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում բանաստեղծության ժամ էր: Դասին մասնակցում էին դպրոցի 6 - 8 –րդ դասարանի աշակերտները: Հույզ, համակրանք, հայրենասիրություն, մայրասիրություն, մարդասիրություն, հոգու ճախրանք ...

Աշակերտները ասմունքում էին ոգևորված, բանաստեղծական ելևէջներով թրթռուն արտահայտչականությամբ: Թափանցել թումանյանական պարզ ու համամարդկային ներաշխարհը, քայլել տերյանական ոգեշունչ ու դառնաթախիծ արահետներով, լսել չարենցյան հրացայտ ու բոցեղեն խոսքեր, Իսահակյանի հետ խորհել ու խոսել, Վարուժանի հետ ըմբոստանալ ... հեշտ է ասված:

Ստեղծվել էր հուզիչ միջավայր, ուր թևածում էր իմաստնությունը: Իբրև վերջաբան ավելացնենք .

«Ամենավայրի հովատակներից ստացվում են լավագույն ձիեր, միայն թե ինչպես հարկն է պետք է նրանց դաստիարակել և վարժեցնել»:
     Պլուտարքոս

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2715 | 0 | 0
Facebook