Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:54, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես
     Ավան վարչական շրջանի մշակույթի տանը բացվել էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Ողջունելով ներկաներին և ձեռագործ աշխատանքների հեղինակներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող բոլոր երեխաներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ նման նախաձեռնությունները դառնալու են շարունակական` հնարավորություն ընձեռելով տաղանդավոր երեխաներին ներկայացնելու սեփական ձեռքերով պատրաստված աշխատանքները: Ցուցահանդեսի ավարտին մասնակից երեխաներին տրվել են նվերներ: Միջոցառմանը սեփական ստեղծագործություններով են ներկայացել Երևանի համար 2, 6, 8, 11, 12, 14, 15, 16-րդ հատուկ դպրոցների շուրջ 90 երեխաներ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2604 | 0 | 0
Facebook