Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբսուրդ հեքիաթներ

23:26, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Աբսուրդ հեքիաթներ

Աստծուն ձանձրացրեց մարդկանց կառավարելը: «Ես ինչո՞ւ պիտի նրանց ամեն ինչ սովորեցնեմ, նրանց փոխարեն որոշում կայացնեմ, բացատրեմ, թե ինչն է լավ ու ինչն է վատ: Թող նրանք իրենց սխալներից դասեր քաղելով սովորեն: Իսկ ես ավելի լավ է գնամ քնեմ, չէ՞ որ դարեր շարունակ չեմ քնել»: Եվ աստված գնաց քնելու:

*****

Անձրևորդը ցանկացավ մարդ դառնալ: Եվ, հիրավի, ինչո՞ւ չդառնալ: Տե'ս, մարդիկ քայլում են գետնի վրա, նրանց ոտները տրորում են հողը, բայց նրանք մեզ չեն նկատում: Միայն ձուկ որսալու համար ենք մենք նրանց պետք: Ես նրանցից ինչո՞վ եմ պակաս:

Եվ անձրևորդը մարդ դարձավ:

*****

Կար-չկար, մի սար կար: Նա հազար տարի կանգնած էր ծովի ափին: Հազար տարի երազում էր ծովը մտնել ու հազար տարի դա նրան չէր հաջողվում: Այն մտածումի պատճառած վշտից, որ իր երազանքը երբեք չի իրականանա, սարն սկսեց արտասվել: Նրա արցունքները` քարերն ու հողակոշտերը, մի գլուխ թափվեցին ու թափվեցին ծովը:

Շուտով սարը սորուն ավազ դարձավ ու թափվեց ծովը:

*****

Խոհանոցում ուտիճն էր ապրում:

Ամեն երեկո նա դուրս էր սողոսկում իր բնից, որպեսզի մի բան ուտի: Բայց մի անգամ տանտերերը նրան ուտելու ոչինչ չթողեցին: Ուտիճը, իհարկե, վիրավորվեց, բայց ներեց նրանց: Երկրորդ օրը նույնպես ոչինչ չէր թողնված: Այդժամ ուտիճը վերջնագիր գրեց. «Եթե երրորդ օրն էլ ուտելու ոչինչ չթողնեք, հարևանների տուն կգնամ»: Երրորդ օրը նույնպես դատարկություն էր, և ուտիճը հարևանների տուն տեղափոխվեց:

Եվ տանտերերն առանց նրա ձանձրանում էին:


     Հեղ.` Օլգա Պոլովնիկովա

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3724 | 0 | 0
Facebook