Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ որ ունեի, հանձնեցի թղթին

07:27, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչ որ ունեի, հանձնեցի թղթին
    
Ա
    
     Դու սուր աչք ունես և եզան լեզու,
     Լավ խնամված ես` իսկը մսացու,
     Արցունքդ ընկել էր խաշամին հերվա,
     Լուսնկան կազմեց պարույրը օրվա:
     Մինչև կախարան սիրտդ բախում էր,
     Մի անգղ էր թառել քո կախաղանին,
     Կյանքից ես հոգնած, թե՞ դեռ կաղում ես,
     Պարտք ես մնացել ծեր կառապանին:
    
     Բ
    
     Ժաժ-մաժ ես գալիս իբրև աբրեշում,
     Մի աչքով լալիս, որ քեզ չեն հիշում,
     Տակն ու վեր անում, մտածում ես դեռ,
     Ո՞ւմ հոգսերով ես այսչափ ծանրաբեռ:
     Դյուրակիր է լոկ մախաղը ուսիդ
     Եվ ծաղկազարդ է ակունքը հյուսիդ,
     Համբարձման տոնի հաջորդ կիրակին
     Սիրտդ պահ կտաս մարմանդ կրակին:
    
     Գ
    
     Մտապատրանքիդ պահերին անգամ
     Քո կողքով կանցնես իբրև սակրավոր,
     Գեթսեմանիում կսպասես կարկամ,
     Քեզ սուրբգրային պիղծ է հարկավոր:
     Եվ շնորհառատ աղոթքներիդ մեջ
     Եվ տեսիլքներիդ քուղերն արձակած,
     Դու կչքանաս թողնելով ստերջ
     Ձիթենյաց լեռը ամբոխին լակած:
     Վաշխառուները տարակուսում են,
     Հեթանոսները կտակդ տպում,
     Դու դեռ չես մեռել, քանի լսում ես
     Քո մասին հուշը ոնց են պտտում:

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3693 | 0 | 0
Facebook