Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրազդանում հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա եւ գողացել գումարը

01:23, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Հրազդանում հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա եւ գողացել գումարը

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ նման ահազանգ ունեն, այս պահին մասնագետներն աշխատում են դեպքի վայրում:

Փայտե մահակներով զինված 3 անհայտ անձ հարձակվել են Հրազդան քաղաքի 52-ամյա բնակիչ Սոս Մուրադյանի վրա եւ հափշտակել նրա մոտ եղած գումարը:

Ըստ shamshyan.com-ի՝ հանցագործները նրա մոտից տարել են 1 մլն ՀՀ դրամ, 100 հազար ՌԴ ռուբլի, 3700 ԱՄՆ դոլար եւ 4 հազար եվրո: Սոս Մուրադյանը որպես անհատ ձեռներեց զբաղվում է տարադրամի փոխանակմամբ եւ դեպքի պահին աշխատանքից հետո տուն վերադառնալիս է եղել: Նա իր ավտոմեքենան փորձել է կայանել ավտոտնակում, երբ ավտոտնակի դարպասը բացել է ՝ թիկունքից գլխի մասին հարվածներ է ստացել, որից հետո հանցագործը կամ հանցագործները նրա մոտ եղած գումարը տարել են:

Աղբյուրը` News.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5900 | 0 | 0
Facebook