Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

7 ֆիլմ այն կանանց մասին, ովքեր չվախեցան պայքարել...

G.S.
Հեղինակ`
G.S.
23:28, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
7 ֆիլմ այն կանանց մասին, ովքեր չվախեցան պայքարել...
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     1.Էրին Բրոկովիչ:

Գլխավոր դերում` Ջուլիա Ռոբերթս:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին` Էրին Բրոկովիչը բաժանված, երիտասարդ կին է, ով իր երեք երեխաների հետ չունի ապրելու միջոցներ և փնտրում է աշխատանք, սակայն նա չունի բարձրագույն կրթություն և գումարած դրան հագնվում է անվայելուչ ձևով, որը դուր չի գալիս փոքրիկ քաղաքի կանանց և գրավում է տղամարդկանց ուշադրությունը: Էրինը դրանից ամենևին չի նեղսրտում, ընդհակառակը նա փորձում է աշխատանք գտնել փաստաբանական գրասենյակում և բազմաթիվ այցելություններից հետո, վերջապես համոզում է գրասենյակի տիրոջը, բարի մի փաստաբանի, որ նա իրեն աշխատանքի վերցնի: Վերջապես Էրինը ունի աշխատանք, նա օգնում է փաստաբանին կարգի բերել թղթերը, տպագրական աշխատանքներ է կատարում և օրերից մի օր նկատում է մի հակասական դատական գործ. ժողովուրդը դատի է տվել մի գործարանի, սակայն հայցը մերժվել է դատարանի կողմից վկայությունների քչության պատճառով: Ի՞նչ կանի Էրինը, ինչպիսի քայլեր կձեռնարկի ճշմարտությունը պարզելու և հանցագործներին ջրի երես հանելու համար, ինչպիսի՞ ոգեշնչվածությամբ և վտանգների միջով անցնելով նա կփորձի փրկել փոքրիկ գյուղաքաղաքի բնակիչների կյանքը: Այս ամենը կիմանաք ֆիլմը դիտելուց հետո:

Կարևորն այն է, որ յուրաքանչյուրը պետք է պայքարի իր նպատակներին հասնելու համար, ոչ ոք չի օգնի ոտքի կանգնել եթե մարդն ինքը չուզենա:
     http://kinogo.club/4326-erin-brokovich-2000.html


    

2.Խիզախը

Գլխավոր դերում Ռանի Մուքհերջի:

Հնդակական ֆիլմ, որի գլխավոր հերոսուհին ոստիկանապետ Շիվանի Շիվաջին է խիզախ, անկոտրում և անկաշառ ոստիկան կին, որի նպատակը հանցագործներին բռնելն է և իր քաղաքը ազատել հանցագործների ճիրաններից: Կանանց թրաֆիքինգով, նարկոբիզնեսով զբաղվող մաֆիայի առաջնորդների մարդիկ առևանգում են 14-15 ամյա միա աղջկա, ով պարզվում է Շիվանիի ընտանիքին շատ հարազատ է: Շիվանին սկսկում է հետախուզական աշխատանքներն աղջկան գտնելու համար, դրա պատճառով անձնական թշնամություն է սկսվում Շիվանիի և մաֆիայի առաջնորդի միջև: Ֆիլմի ընթացքում տեսնում ենք Շիվանիի բնավորության ուժեղ և թույլ կողմերը, նա չունենալով օգնության որևէ հույս, ում ամեն րոպե կարող են դավաճանել և սպանել սեփական մարդիկ, կարողանում է բացահայտել բազմաթիվ հանցագործություններ:

Աշխարհի շատ երկրներում կինը թույլ էակ է համարվում, շատ մասնագիտություններ անհամատեղելի են համարվում կին կոչման հետ, սակայն երբ կինը չի վախենում քննադատություններից, վտանգներից, անբարյացկամությունից, սկսում է անել այն ինչ ամենալավն է ստացվում իր մոտ, երբ կինը հավատում է իր ուժերին նա կարող է սարեր շրջել:
     https://my-hit.org/film/385497/


    

3.Վայրենին

Գլխավոր դերում` Րիզ Ուիզերսպուն:

Շերիլը իր կյանքի ընթացքում շատ հիմարություններ է արել և արդեն գլորվել է կյանքի հատակը սակայն ուժերը չեն հերիքում այնտեղից դուրս գալու համար: Շերիլի համար հատակից դուրս գալու ելքը ՙոտքով գնալն է՚ այնքան ժամանակ մինչև գտնի այն Շերիլին, ում կորցրել է դեպի հատակը գլորվելու ճանապարհին: Ամբողջ ֆիլմի ընթացքում Շերիլի հիշողության մեջ մայրն է, ով նրա կյանքի միակ լույսն էր և ում մահվանից հետո է նա դառնում այնպիսին ինչպիսին չպետք է դառնար:

Յուրքանչյուրի կյանքը դժվար ճանապարհ է որտեղ լինում են անկումներ և վերելքներ: Անկումներից վերելքներին հասնելու միակ ձևը աշխարհին այլ կերպ նայելն է, իսկ աշխարհին այլ կերպ նայելու համար պետք է անցնել երկար մի ճանապարհ ՝ անպայման պայուսակով, վրանով և միայնակ:
     http://kinogo.club/5467-dikaya-2015.html
    
    

4.Հպարտություն և նախապաշարմունք

Ջեյն Օսթինի այս գրքի հիման վրա նկարահանվել են տարբեր ֆիլմեր, տարբեր ժամանակաշրջաններում, բայց ֆիլմը որի մասին պետք է խոսեմ 2005 թ.-ին նկարահանված ֆիլմ է, որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորել է հոլիվուդյան աստղ Կիրա Նայթլին:

Էլիզաբեթը մի երիտասարդ, 20 տարին նոր բոլորած, 18-րդ դարի անգլիական գյուղում ապրող մեծ ընտանիքի 5 աղջիկներից մեկն է, նրա ընտանիքը հարուստ չէ, բայց այդ ժամանակների անգլիական բարքերն այնպիսին էին որ աղջկան ամուսնացնելը կարող էր դառնալ շահավետ գործարք, իհարկե կային դասային օրենքներ, որոնք խախտել չէր կարելի: Հերոսուհին հակառակը ՝ կարծես 21-րդ դարում ծնված, առաջադեմ հայացքներով աղջիկ է: Նա չի վախենում ամուսնությունից, բայց նրա համար կարևորագույն տեղում սերն է և նա որոշել է, որ չի ամուսնանա առանց սիրելու: Հայրը իր 5 աղջիկներին գրել կարդալ է սովորեցրել, ինչը մեծ ազդեցություն է ունեցել աղջիկների, մասնավորապես` Էլիզաբեթի զարգացման վրա, նա մեծացել է որպես անհատականություն, ով ունի իր սեփական կարծիքը և կարող է պայքարել իր երջանկության համար:

Յուրաքանչյուր մարդ ունի երջանկության իրավունք և այդ երջանկությանը պետք է հասնել պայքարի միջոցով:

Պարահանդեսները նրա համար են ստեղծված, որ կանայք և տղամարդիկ ծանոթանան:
     http://kinogo.club/2756-gordost-i-predubezhdenie-2005.html

Ջեյն Օսթին
    
     5.Չիկագո

Գլխավոր դերերում` Ռենե Զելվեգեր, Քեթրին Զեթա Ջոնս, Ռիչարդ Գիր:

Հոլիվուդյան ցնցող մյուզիքլներից մեկը, որը մեծ սենսացիա առաջացրեց կինոաշխարհում:

Ֆիլմի հերոսուհիները կանայք են ովքեր հայտնվել են ճաղերի հետևում, այն պատճառով, որ սպանել են իրենց ամուսիններին կամ սիրեկաններին: Ֆիլմի ընթացքում կին կալանավորներից յուրաքանչյուրը պատմում է իր ողբերգական պատմությունը:

Ռենե Զելվեգերի հերոսուհին սպանել է իր սիրեկանին, իսկ Քեթրին Զեթա Ջոնսի հերոսուհին իր քրոջը և ամուսնուն: Այս երկու կանայք շատ տարբեր են իրարից բայց նրանց միջև պայքար է սկսվում հանուն մեկ տղամարդու` հանուն փաստաբանի, նրանք ամեն ձևով փորձում են գրավել Ամերիկայի լավագույն փաստաբանին, որպեսզի նա զբաղվի իրենց գործով և հանի բանտից:

Կանայք պատմում են իրենց կյանքը, պատմում են իրենեց անցած ճանապարհը և յուրաքանչյուրի պատմությունը լի է ՙկարմիր՚ դրվագներով:

Ֆիլմում հնչող բոլոր երգերը կատարվում են անմիջապես դերասանների կողմից և իհարկե ֆիլմը ստացել է բազմաթիվ օսկարներ, այդ թվում նաև որպես լավագույն ֆիլմ, իսկ Ամերիկյան կինոդերասանների գիլդիայի կողմից՝` ՙլավագույն դերասանական կազմ՚:
     http://kinogo.club/1486-chikago-2002.html


    

6.Բրիջիթ Ջոնսի օրագիրը 1, 2, 3

Գլխավոր դերում ՝ Ռենե Զելվեգեր:

Ու՞մ ընտրել: Այս հարցը ամբողջ 3 ֆիլմերի ընթացքում հետապնդում է Ռենե Զելվեգերի հերոսուհուն` Բրիջիթ Ջոնսին: Առաջին ֆիլմում նա արդեն 30 տարեկան է բայց ոչինչ չունի` ոչ նորմալ աշխատանք, ոչ ընտանիք, անգամ իր ծննդյան օրն է մենակ դիմավորում, մայրը չի ընդունում նրան այնպիսին ինչպիսին կա, ամաչում է ծանոթացնել բարձր խավի անձանց հետ, բայց օրերից մի օր ամանորին Բրիջիթը հանդիպում է Նրան` Մարկ Դարսիին, նույն ժամանակ նրա կյանքում հայտնվում է նաև մեկ այլ տղամարդ` Դանիել Քլիվերը` Բրիջիթի տնօրենը, հերոսուհին մնացել է երկու քարի արանքում ու՞մ ընտրել` կնամոլ ու սրտակեր Դանիելին, թե զուսպ ու անչափ խելացի Մարկ Դարսիին: Բրիջիթ Ջոնսը մինչև վերջին վայրկյանը չի կարողանում կողմնորոշվել, բայց կարևորը հենց վերջին վայրկյանն է և Մարկ Դարսիին: Բայց միթե ՞ նրա ընտրությունը վերջնական է և նրա կյանքում չեն լինի ցնցող փոփոխություններ:

Ճիշտ ընտրությունից շատ բան է կախված ...

http://kinogo.club/3646-dnevnik-bridzhit-dzhons-2001.html
    
http://kinogo.club/3647-bridzhit-dzhons-grani-razumnogo-2004.html
     http://kinogo.club/6469-bridzhit-dzhons-3-2016.html


    

7.Սերը թող գրողի ծոցը գնա

Գլխավոր դերում` Ռենե Զելվեգեր:

Հիանալի կատակերգություն, որի գործողությունները կատարվում են 1962 թ-ին: Հերոսուհին շիկահեր գեղեցկուհի, հայտնի գրող Բարբարա Նովակն է, այս կինը հայտնի է դարձել իր գրքի` ՙ Սերը թող գրողի ծոցը գնա՚ շնորհիվ, որտեղ քայլ առ քայլ կանանց ծանոթացնում է տղամարդկանց գրավելու մեթոդներին: Ինչպիսի՞ն են այդ մեթոդները, ինչպե՞ս օգտագործել դրանք և կօգնեն արդյո՞ք այդ մեթոդները Բարբարային տիրանալ իր սիրած տղամարդու սրտին և ո՞վ է իրականում Բարբարա Նովակը:

Կանայք երբեք չեն հանձնվում եթե իսկապես սիրահարված են:
     http://kinogo.club/3675-k-chertu-lyubov-2003.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5449 | 0 | 0
Facebook