Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ ՀՀԿ-ն մերկ է

Միքայել
Հեղինակ`
Միքայել
20:28, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Երբ ՀՀԿ-ն մերկ է

Ինչո՞ւ անգամ Կարեն Կարապետյանը չի ցանկանում բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Պարզապես Հայաստանն այժմ գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ցանկացած բարելավում կունենա անցանկալի հետևանքներ: Եթե ժողովուրդն աղքատ է, և աշխատավարձը բավարարում է նվազագույն կարիքները հոգալու համար, ապա այդքանը բավական է ժողովրդին կառավարելու համար:

Կասեն, որ չեն կառավարում, կամ պոռթկումներ են լինում, այո, չեն կարողանում ինչպես հարկն է, նաև պոռթկումներ են լինում, սակայն ներկա պահին ավելի խելոք բան չեն կարողանում մտածել: Մարդիկ վճարում են լույսի, գազի, հեռախոսների, վարկերի, հացի համար, իսկ մնացածը՝ հագուստ, այլ պարագաներ գնում են այն ժամանակ, երբ տրանսֆերտներ են ստանում կամ կաշառք են վերցնում:

Եվ այդ է նաև պատճառը, որ չեն կարողանում, նաև չեն ցանկանում պայքարել կառուպցիայի դեմ. ստորին շերտի մարդիկ դրանով են ապրում, քանի որ ողորմելի աշխատավարձը թույլ չի տալիս բարեկեցիկ կյանք վարել. կլինեն բժիշկները, ուսուցիչները, մանր պաշտոնյաները և այլն:

Իսկ խոշոր կոռուպցիայի մաս կազմողների մոտ արդեն վատ սովորույթ է ձևավորվել, որից չեն կարողանում հրաժարվել. վիլլաներ, մորթե մուշտակներ, թանկարժեք սիրուհիներ, խմիչք և այլն:

Ե′վ միջին խավի, և′ ունևոր խավի համար կոռուպցիան այս պահին ուղղակի անհրաժեշտ է. որևէ պաշտոնական միջավայրում հնարավոր չէ աշխատանք գտնել առանց հովանավորի, կամ առանց «մաղարիչի» :

Այսպես շարունակելով՝ ո′չ կոռուպցիան կվերանա, ո′չ աշխատավարձերը կբարձրանան:

Միջին խավի համար այս իրավիճակը հիշեցնում է ստրկատիրական ժամանակաշրջանը, երբ կար նվազագույն ուտելիք, նվազագույն վառելիք, նվազագույն հագուստ, այժմ էլ կա նվազագույն ուտելիք, նվազագույն վառելիք և նվազագույն հագուստ:

Իշխանություններն ուղղակի վախենում են, որ բարձրացնելով աշխատավարձերը՝ մարդիկ ոչ միայն կնկատեն, որ ՀՀԿ-ն մերկ է, այլև այլ քաղաքական պահանջներ կներկայացնեն, ինչպես կատարվում է զարգացած երկրներում. կուշտ են՝ պահանջներն ավելանում են, իսկ թե սոված են՝ մտածում են մի կտոր հացի մասին:

Հիմա Հայաստանի համար ո՞րն է ընդունելի: Ըստ իշխանությունների՝ իհարկե՝ մարդիկ չզբաղվեն քաղաքականությամբ, այլ մտածեն ընտրություններում 5 հազար դրամ տուն տանելու մասին, ինչպես որ եղել է և կլինի՝ մինչև անորոշ ժամանակ:

Եթե սա ստրկություն չէ, ապա ի՞նչ է…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3345 | 0 | 0
Facebook