Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շարմազանովը հեգնել է Ծառուկյանին

Միքայել
Հեղինակ`
Միքայել
16:27, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Շարմազանովը հեգնել է Ծառուկյանին
    
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին՝ նշելով, որ ավելի վաղ ինքն ասել է՝ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է:
«Ես և մեր կուսակցության նախագահը գնահատականներ տվել ենք երևույթներին, ոչ թե անձին, և մնում ենք մեր կարծիքին: Բոլոր վատ երևույթները մերժում ենք, բոլոր դրական երևույթները, այն կարծիքները, որ կան քաղաքական մշակույթի հետ կապված, մենք ընդունում ենք: Մենք երբեք անձերին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երևույթների մասին», հավելեց նա:

    
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի վերջո մոտ 2 տարի անց Ծառուկյանը ՀՀԿ-ականների համար մնո՞ւմ է «Դոդի Գագո», թե ոչ: Ի պատասխան Շարմազանովն ասաց. «Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ»: Նա նշեց, որ այդ մասին հարցերին պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունի:

    
«Մենք կոռեկտության, հանդուրժողականության, գրագետ քաղաքական մշակույթի սկզբունքները պահպանելու, ազատ մրցապայքարի կողմնակից ենք», նշեց նա:
Հարցին, թե ՀՀԿ համար Ծառուկյանը քաղաքական չարի՞ք է, թե ոչ, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր իր ելույթում ասել, Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ` նույն բացասական գետը երկրորդ անգամ չեն մտնի: Մենք ակնկալում ենք ազատ, արդար, բաց, թափանցիկ մրցապայքար»:
Իսկ երբ լրագրողները հիշեցրին, որ հայտարարություն կա, թե Ծառուկյանը չի փոխվել և դարձյալ ընդդիմադիր դաշտում է գործելու, նա պատասխանեց, «Հաստա՞տ, կապրենք, կտեսնենք»:
Հետո նա հավելեց. «Յուրաքանչյուր մարդու իրավունքն է լինել ընդդիմության մեջ և զբաղվել քաղաքականությամբ»:

    
Ինչ վերաբերում է հարցին, թե Ծառուկյանի վերադարձը համաձայնեցվա՞ծ է իշխանությունների հետ, նա նման պատասխան տվեց. «Ես տեղեկություն չունեմ, որ ձեր նշած պերսոնան իշխանության համաձայնության արդյունքում վերադառնում է կամ հեռանում է:

    
Այն ժամանակ էլ դա եղել է իր որոշումը, մեր հորդորների միգուցե արդյունքում, միգուցե իր գործընկերների հետ քննարկման արդյունքում, բայց դա եղել է իր որոշումը: Հորդորները եղել են վատ երևույթների նկատմամբ, և բոլոր հորդորները ուժի մեջ են: Ես չգիտեմ այդ վերադարձի come back-ի մանրամասները: Դա բացառապես բարգավաճական come back է, և իրենք պետք է որոշեն»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2800 | 0 | 0
Facebook