Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անթալիայում տեղի է ունեցել թուրք-ռուսական բարեկամության 7-րդ փառատոնը

08:31, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Անթալիայում տեղի է ունեցել թուրք-ռուսական բարեկամության 7-րդ փառատոնը

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը, բնականաբար, ուրախացրել է Անթալիայում ապրող ռուսներին, և երկու երկրների միջև բարեկամությունը տոնանշվել է թուրք-ռուսական բարեկամության 7-րդ փառատոնի ընթացքում:


     Անթալիայում ապրող բոլոր ռուսները մասնակցել են փառատոնին, որն այս տարի անցակացվել է քաղաքի առևտրային կենտրոնում: Փառատոնի մեկնարկը տրվել է թուրք և ռուս երեխաների նկարների ցուցահանդեսով, իսկ ընթացքում երեխաները դրսևորել են իրենց պարային կարողությունները:

Անթալիայում ապրող ռուսները ոգևորությամբ նշել են երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը` հատուկ ընդգծելով, թե իրենք երջանիկ են, որ Թուրքիայում են ապրում, որ կարողանում են այդ երկրում ներկայացնել իրենց մշակույթը և թուրքերեն սովորել:

*****

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը, ելույթ ունենալով NTV հեռուստատեսությամբ, ասել է, թե իր երկիրը կցանկանար, որ Թուրքիան անդամագրվի Շանհայի կազմակերպությանը: Նա ընդգծել է, թե այս կազմակերպությանը Թուրքիայի անդամակցությանը սպասում են նաև Չինաստանն ու Ղազախստանը: «Ամեն ինչ կախված է Թուրքիայի որոշումից», - ասել է դեսպանը:
     *****

Էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարվող գնումների ծավալով Թուրքիան աշխարհում չորրորդ տեղում է: Մեկ տարվա ընթացքում այս երկիրը վերոնշյալ ցուցանիշով առաջ է անցել Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից: Ներկայում էլեկտրոնային վճարմամբ առևտուրը կազմում է Թուրքիայի ամբողջ առևտրաշրջանառության 38 տոկոսը: Դա ավելին է քան ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի համապատասխան ցուցանիշերը: 2016-ի նախորդ ամիսներին էլեկտրոնային քարտերի միջոցով Թուրքիայում կատարվել է 65 միլիարդ լիրայի վճարում: Հաշվառվել է, որ համացանցային առևտրում առնվազն մեկ անգամ 24 միլիոն վարկային քարտ է օգտագործվել:
     ****

Նոյեմբերի 23-ին Անկարայի Հետազոտությունների և բարձր մասնագիտացման հիվանդանոցում առաջին անգամ նորածնի սրտի փոխպատվաստում է կատարվել:

Բեյթուլա անունով 10 ամսական երեխան ծննդյան օրից ի վեր շնչառական ու սննդառական լուրջ խնդիրներ է ունեցել: Ախտորոշվել է նաև սրտի անբավարարություն: Վիրահատության համար մանկանը Սինոպ քաղաքից հասցրել են Անկարա, որտեղի վերը նշված հիվանդանոցում էլ հաջողությամբ կատարվել է փոխպատվաստումը: Մինչ այդ սննդից լրիվ հրաժարված երեխան այժմ «ծ ծակը բերանից չի հանում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3066 | 0 | 0
Facebook